Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
ՍպորտՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել «World challenge cup»-ի հերթական փուլում:
Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «World challenge cup»-ի հերթական փուլում Համլետ Մանուկյանը նժույգ-թափերի վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

