Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Հայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ Պողոսյան ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին

«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» հայաստանյան ընտրակեղծիքների վրա

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասը, որի աշխատանքներին մասնակցում են նաև ընդդիմադիրները, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Լևոն Քոչարյանը:

Երեկ կարևոր օր էր, քանի որ քննարկվում էր ուղղակիորեն Հայաստանին վերաբերող հարց, այն է՝ հունիսին կայացած ԱԺ հակաժողովրդավարական, ռեպրեսիաներով ու մրցակիցների թիրախային կալանավորումներով ուղեկցված, ձայների հաշվարկի ժամանակ ուղղակի աղաղակող «նկարչությամբ» աչքի ընկած ընտրությունները:

Ի՞նչն է ուշագրավ: Այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակությունն է նույնիսկ բարձրաձայնում ընտրական խայտառակությունների մասին: Այսինքն, խախտումներն այնքան ահավոր ու ահռելի են եղել, որ նույնիսկ Փաշինյանի իշխանությանը «ձեռքով-ոտքով» պահող եվրակառույցները չեն կարողանում դրա մասին լռել: Ավելին, առանձին դրվագներով պարզապես «ջրում են» փաշինյանական իշխանության քարոզչությունը ընտրությունների մասով:

Ի մասնավորի, որպես հիմնական խնդիրներից մեկը նշվում է նախընտրական արշավի բնույթը, որը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված: Հիմնական զեկուցողը՝ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն, անդրադարձել է նաև հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև սոցիալական և տնտեսական այն միջոցառումներին, որոնք կառավարությունն իրականացրել է անմիջապես ընտրություններից առաջ: Մտահոգություն է հայտնվել նաև ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների մասով:

Նրա խոսքով, այս հանգամանքների համախումբը լուրջ հարցեր է առաջացրել նախընտրական արշավի մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից:

ԵԽԽՎ հանձնարարականների թվում են ֆինանսավորման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև վարչական ռեսուրսների չարաշահման համար պատժամիջոցների կիրառումը:

Հիմնական պահերից մեկն այն է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը լուրջ հարցեր է առաջացրել: Կոտիեի ելույթում ամենակոնկրետ դժգոհությունը վերաբերել է մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմանը:

Նրա խոսքով, մի քանի ընտրական տեղամասերի արդյունքները չճանաչելու ԿԸՀ որոշումն էական նշանակություն է ունեցել «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության՝ խորհրդարանական ներկայացվածության համար: Դիտորդական պատվիրակության կարծիքով, այն որոշումները, որոնք կարող են ազդել քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացվածության վրա, պետք է ուղեկցվեն հստակ և ստուգելի հիմնավորմամբ:

Ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ դիտորդներն ու դիտորդական խմբի ղեկավարը բավականին լավատեղյակ են իրողություններին, չնայած գերադասում են երբեմն լղոզված արտահայտվել դրանց մասին՝ քաղաքական պատճառներով: Ավելին, չնայած հենց իրենց կողմից արձանագրված խախտումներին, նաև նշում են, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են կազմակերպված, ժողովրդավարական են եղել և այլն: Բայց այդ թեմային, երկակի ստանդարտներին կանդրադառնանք առանձին:

Հիմա արձանագրենք, որ չնայած քաղաքականացված կողմնակալությանը, նույնիսկ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունն է ստիպված եղել զեկույցի մակարդակով արձանագրել իրենց փայփայած իշխանության խնդրահարույց գործողությունները:

Կարծում ենք, որ դա նաև ընդդիմադիր առանձին ուժերի շարունակական ու համառ աշխատանքի արդյունք է, թեկուզ նույն եվրակառույցների հետ: Նաև հուշում, որ այդ ուղղությամբ, անկախ ամեն ինչից, ակտիվությունը պետք է շարունակել: Եվրոպական կառույցներն ու եվրոպական ակտիվ հանրությունը պիտի տեղյակ լինեն, թե իրենց կառույցների աջակցությամբ ինչ համակենտրոնացման ճամբարի ու բացօթյա բանտի է վերածվել երբեմնի ազատ Հայաստանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73002 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ ՓաշինյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ ԶաքարյանԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը. նա կհանդիպի Փաշինյանի հետՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ ԲաբուխանյանCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունըՀայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ ՊողոսյանՌուսաստանում Հայաստանի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունըԹենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկում կնոջԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե ՀովհաննիսյանԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ ԲաբուխանյանԹրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունըԱնհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված