«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան

Ներքաղաքական

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ առնվազն իր այսօրվա տեսքով ԹՐԻՓՓ-ը՝ «Թրամփի ուղին», Հայաստանի համար վնասակար է։ Այս մասին նա ընդգծեց Երեւանում կայացած «Հարավային Կովկասի տրանսպորտային-լոգիստիկ ցանցերի զարգացման հեռանկարները» միջազգային փորձագիտական համաժողովի ժամանակ։ Անդրադառնալով Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովի կողմից առաջարկվող այլընտրանքին, որը ստացել է «Պուտինի ուղի» անվանումը՝ Բաբուխանյանն ընդգծեց, որ այն Հայաստանի համար բարենպաստ է, սակայն այդտեղ էլ մի փոքր «բայց» կա։

«Խնդիրը նախ Աբխազիա-Վրաստան անցակետի բացումն է։ Հնարավո՞ր է դա։ Կարծում եմ՝ այսօր՝ ոչ, որովհետեւ, առաջին հերթին, վրացական հասարակությունն այսօր իսկապես ամբողջությամբ կենտրոնացած է ավելի առճակատման բնույթ ունեցող թեմաների վրա։ Թեեւ այնտեղ կան կուսակցություններ, որոնք պատրաստակամ են։ Օրինակ՝ ես առնվազն մեկ կուսակցություն գիտեմ, որը պատրաստ է նման զարգացման, որպեսզի, այսպես ասած, ինչ-որ կերպ պայմանավորվի աբխազների հետ։ Բայց, ընդհանուր առմամբ, հասարակությունը, քաղաքական համակարգն ու իշխանությունը պատրաստ չեն դրան։ Հաճախ գերագնահատվում է Վրաստանի իշխանությունների օրակարգը, իբրեւ այն արդեն գրեթե ամբողջությամբ պրոռուսական է։ Նման բան չկա», - նշեց ՍԻՄ կուսակցության նախագահը։

Ինչ վերաբերում է երկաթուղիների, հաղորդակցությունների զարգացման թեմային, ըստ Բաբուխանյանի, այն զուտ տնտեսական հարց չէ, այլ քաղաքական թեմա է։

«Տնտեսությունն այստեղ, ցավոք, երկրորդ պլանում է, որովհետեւ եթե տնտեսությունն առաջին պլանում լիներ, գուցե հարցերը լուծվեին։ Բայց խնդիրը քաղաքականության մեջ է։ Իսկ քաղաքականության մեջ իրավիճակն այսպիսին է՝ Վրաստանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին, Աբխազիան՝ իր անկախության։ Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը Վրաստանին եւ Աբխազիային՝ այս հարցը լուծելու համար։ Այսօր, անկեղծ ասած, ես չեմ տեսնում, թե ինչ կարելի է առաջարկել ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմին, որպեսզի նրանք բացեն այդ ճանապարհը, եւ այն, վերջապես, սկսի աշխատել։ Գումար կգտնվի այդ ճանապարհը կառուցելու համար, բայց քաղաքական լուծում առայժմ չկա», - ասաց քաղաքական գործիչը։

Բաբուխանյանի կարծիքով՝ քաղաքական լուծում կարող է լինել, եթե Ռուսաստանը վերականգնի իր Խորհրդային էությունը, այսինքն՝ դառնա կայսրություն՝ բառի լավ իմաստով, եւ այդ ժամանակ կարողանա թելադրել իր առանձին հատվածներին, այդ կայսրության ծայրամասերին, թե ինչպես պետք է նրանք միասին խաղաղ ապրեն։

«Ի վերջո, այդպես եղել է 1920-ական թվականներին։ Նույն Աբխազիան Վրաստանի հետ հակամարտություններ ուներ, նույն Հարավային Օսիան՝ Վրաստանի հետ, Հայաստանը՝ Ադրբեջանի հետ։ Բայց այդ հակամարտություններն ինչ-որ կերպ կարգավորվեցին ընդհանուր Խորհրդային Միության՝ այդ կայսրության շրջանակներում։ Ասացին՝ դու այսպես ես ապրելու, դու՝ այնպես, միմյանց վրա չկրակեք, միմյանց մի սպանեք ու վերջ։ Թերեւս միայն այս տարբերակն է հնարավոր, բայց այդ տարբերակին հասնելուն դեռ շատ հեռու ենք», - ցավով նշեց Բաբուխանյանը։

«Պուտինի ուղի» առաջարկվող հայեցակարգի շրջանակներում խոսքը Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ Սեւ ծովի ափով երկաթուղային, իսկ հնարավոր է նաեւ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին է։ Ըստ Բաբուխանյանի, կան ուժեր, որոնք դեմ են այս երկաթուղու բացմանը։ Դրանք են Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը, որը սա իր համար, այսպես ասած, մրցակցային տարբերակ է համարում։ Կողմ են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, բայց նրանք էլ չեն կարող լուծել Վրաստանի եւ Աբխազիայի խնդիրը։

«Վրաստանի համար, իհարկե, տնտեսական տեսանկյունից այդ ճանապարհի բացումը շատ օգտակար կլինի, որովհետեւ, հատկապես եթե հիմա բացվի այդ երրորդ ճանապարհը, ապա վրացական ճանապարհը եւս ավելի քիչ գրավիչ կդառնա։ Այս ճանապարհը, կարելի է ասել, կփոխարինի բեռնափոխադրումների որոշակի հատվածին։ Բայց կրկին ասում եմ՝ ոչ թե տնտեսությունն է, այլ քաղաքականությունն է որոշում այս տարբերակները։ Հարց էր տրվել՝ իսկ հնարավո՞ր է արդյոք «Պուտինի ուղին», եթե Աստված տա բացվի, ինչ-որ կերպ կապել ԹՐԻՓՓ-ի հետ։ Կարծում եմ՝ այսօր կրկին դա անհնար է, որովհետեւ ԹՐԻՓՓ-ը ներկայում Ռուսաստանի դեմ առճակատման նախագիծ է։ Այսինքն՝ այն հակասության մեջ է մտնում Ռուսաստանի շահերի հետ։ Սա, այսպես ասած, Ռուսաստանի շրջանցիկ ճանապարհն է, այսինքն՝ ապրանքների հոսքը շրջանցում է Ռուսաստանը։ Սա, իհարկե, Ռուսաստանի համար հաճելի չէ։ Սա շեղում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից, երբ, ըստ էության, նույն այդ ճանապարհն էր առաջարկվում, բայց Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Սակայն, առաջին հերթին անգլիացիներն ու ամերիկացիները թույլ չտվեցին դա։ Այսինքն՝ նույնը եղավ, պարզապես Ռուսաստանին փոխարինեցին ԱՄՆ-ով։ Եվ հասկանալի է, որ Ռուսաստանը նման փոխարինումից ոգեւորված չի լինի», -ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը որեւէ կերպ չի տեղավորվում ԹՐԻՓՓ նախագծի մեջ։

Բաբուխանյանը նաեւ զգուշացրեց, որ ԹՐԻՓՓ-ով կարող է տեղի ունենալ զենքի անվերահսկելի տեղաշարժ, երրորդ կողմի զինված կազմավորումների մուտք տարածաշրջան, ինչը Ռուսաստանի համար շատ վտանգավոր է։

«Ովքե՞ր են այդ կազմավորումները լինելու։ Ինչպե՞ս են նրանք մտնելու։ Ինչպե՞ս են նրանք այնտեղ ապրելու եւ գործելու ռուս սահմանապահների ու իրանական կողմի կողքին։ Սա ամբողջությամբ առճակատման նախագիծ է։ Փաստացի ընդհատվում է կամ կարող է ընդհատվել, Իրանի հետ ցամաքային ճանապարհը՝ դառնալով ռիսկային։ Չմոռանանք նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը Իրանի դեմ եւ Իրանի պատասխանը՝ ամերիկացիներին։ Որտեղ ամերիկացիներն են, այնտեղ նաեւ Իսրայելն է դեպի Հայաստանի հարավ մուտք գործելու։ Ի վերջո, ԹՐԻՓՓ-ը ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի Կենտրոնական Ասիա», - հստակեցրեց Բաբուխանյանը։

Այսպիսով՝ ՍԻՄ կուսակցության նախագահի եզրահանգմամբ՝ աբխազական երկաթուղին առայժմ ֆանտաստիկայի ոլորտից է։ Կա լուծում, սակայն այդ լուծումը, այսպես ասած, «Պոտսդամ-2»-ն է կամ «Յալթա-2»-ը։

«Մոտ ապագայում, կարծես, սպասվում է ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի եռակողմ հանդիպում, եւ եթե այդ հանդիպման ժամանակ նրանք ինչ-որ կերպ, այնուամենայնիվ, պայմանավորվեն աշխարհը բաժանելու շուրջ, այդ դեպքում հնարավոր է լինեն լուծումներ։ Իսկ եթե այդ վերաբաշխումը չլինի, կլինի Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ հետաձգված պատերազմը, իսկ այդ պատերազմն այսօր արդեն ունի հիմքեր», - ամփոփելով խոսքը՝ ասաց Բաբուխանյանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ ՓաշինյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ ԶաքարյանԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը. նա կհանդիպի Փաշինյանի հետՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված