Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը

Ադրբեջանի Գյոյգյոլ քաղաքում գումարվել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի ներկայացուցիչների համատեղ նիստ մաքսային թեմաներով։ Մասնակցել են Ադրբեջանի ​​մաքսային կոմիտեի ղեկավար Շահին Բաղիրովը, Թուրքիայի առևտրի փոխնախարար Սեզաի Ուչարմաքը և Վրաստանի ֆինանսների փոխնախարար, եկամուտների ծառայության ղեկավար Մամուքա Բարաթաշվիլին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Կողմերը քննարկել են երեք երկրների մաքսային մարմնինների համագործակցությունը և դրա զարգացման հնարավորությունները։ Դիտարկման է առնվել նաև «Միջին միջանցք»-ով բեռնափոխադրումների ավելացման դեպքում մաքսային ընթացակարգերի պարզեցումը։

Օրակարգային հարցերի թվում է եղել նաև էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման բարելավումը, ռիսկերի կառավարման մեխանիզմների ամրապնդումը և մաքսային խախտումների դեմ համատեղ պայքարի ընդլայնումը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ