Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը Աբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոց Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Հայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ Պողոսյան

Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան

Մշակութային

Մինչ ողջ ազգը սգում էր 44 oրյա պատերազմի 6-րդ տարելիցը, հոսքը Եռաբլուր չէր դադարում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում էր Թաթա Սիմոնյանի համերգը: Հաջորդ իսկ օրը, հանրային ճնշմանը չդիմանալով, Հանրայինը ներողություն խնդրեց եղածի կապակցությամբ, մասնավորապես հայտարարելով. «Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, եւ մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով․․․»։ Թերեւս եղած վրդովմունքին գումարվեց նաեւ նման բովանդակությամբ ներողության տեքստը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց ամերիկաբնակ դերասան ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ հետ։

— Պարոն Իգիթխանյան, ըստ Ձեզ, սա ի՞նչ էր՝ դիտավորությո՞ւն, թե՞ իսկապես տեխնիկական վրիպակ:

— Եթե դա տեխնիկական վրիպակ է, ապա ամբողջ Հանրայինը պետք է վերանայել։ Բա որ հանկարծ տեխնիկական վրիպակով Քոչարյանի հարցազրույցը միանար եթեր, ի՞նչ եք կարծում՝ քանի վայրկյանից կփակեին եթերը ու ֆալցետային զզվելի ձայնով ինչ վայնասուն կլսեինք։ Այս տականքային խմբակը ամեն բան անում է, որ արժեքազրկվի ամեն ինչ՝ այն ամենն, ինչ կարող է միասնականության բերել։ Երգիչներին թիրախավորեցին՝ բացահայտելով նրանց ստացած հոնորարներն Անկախության 35-ամյակին նվիրված համերգին: Իրենց կողմնակից զանգվածը «կատաղեց» Թաթայի վրա, որ նա է աշխատել այդ գումարը, այլ ոչ թե զանգվածից ելած, կուռքին ձայն տված, բազմոցին նստած մեծ «ինտելեկտի» տեր մեկը: Եվ այդպես շարունակ:

— Արդյոք ներողությունը կփարատի հասարակության, հատկապես զոհվածների հարազատների վրդովմունքը:

— Մասսաների կուռքը (ես իր անունը չեմ տալիս), որ ասում էր. «Պլյուս-մինուս 50 հոգի զոհեր» կամ «ինչի չես զոհվել», կինը երբ իր հերթին ասում էր․ «Նրանք զոհվեցին հանուն ոչնչի» ու այդպես կարող եմ շատ թվարկել, քանի՞ անգամ ներողություն խնդրեցին։ Կամ արդյոք պետք էր այդ ներողությունը։ Փարատի՞, ո՛չ,: Ես այդ օրն իմ անձնական էջով «սթորի» չեմ գցել, հարգելով ինչ օր է։ Մի հսկայական Հ1-ում մեկը չկա՞ր, որ հիշեր: Զոհվածների հարազատներին փարատում չկա, այդ մարդիկ զգայուն նյարդերով ապրում են իրենց օրերը։

— Ըստ Ձեզ, արդյոք չպետք է պատասխանատվության ենթարկվեն պատասխանատուները:

— Ըստ ինձ՝ ոչ։ Ըստ իրավական դաշտի, եթե դա խոտան է ՝աշխատանքային օրենսգրքի, բոլոր բարոյական կանոններով պիտի ենթարկվեն պատասխանատվության բոլոր պատասխանատուները ու հրահանգ իջեցնողը: Բայց արդեն հասկանալի է, որ մեկ հատ «կներես»-ով հարցերը կլուծվեն:

— Պետական մակարդակով սեպտեմբերի 27-ին չեղավ ոչ մի անդրադարձ, ոչ մի հիշատակման խոսք եւ այցելություն Եռաբլուր: Սա ինչի՞ մասին է վկայում:

— Դա վկայում է վարչակազմի տականք լինելու մասին՝ սա կարճ ու եթերային ասված։ Սա ծրագրած մոտեցում է՝ ցուցադրել թշնամուն, թե ինչ լավն եմ ես, չեմ ընդվզելու, չվախենաս որ կկծեմ։ Ինչպես կարող եմ ես քեզ նեղացնել, եթե անգամ չեմ գնում Եռաբլուր ու նույնիսկ չեմ հիշատակում դրա մասին։ Խայտառակություն է ուղղակի։

— Կարծում եք՝ միտումնավո՞ր է արվում ամեն բան, որպեսզի ջնջվի հերոս տղաների սխրագործությունները:

— Իհարկե, միտումնավոր է: Սա ծրագրված գործողություն է: Առաջինն իշխանություն գալով, նրանք հին սինվոլները քանդեցին: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը սուրբ չէր, բայց այդ հերոս մարդուն ոչնչացնել, դարձնել «տուշոնկայի» գող, միտումնավոր արված բան էր: Այսինքն՝ ուրիշ ոչ մի քրեական հոդված չէր կարող լինել նրա վրա, միայն «տուշոնկա՞» պետք է լիներ: Դա արվում էր, որ ոչնչացնեին այդ լեգենդին: Կամ, եկեք հիշենք. ապրիլի 24-ը՝ ցեղասպանության տարելիցը ու նրան հաջորդող օրը, ի՞նչ օր է՝ «քաղաքացու օր», խորոված-քաբաբ, ուտելու, խմելու տոն: Դա ինչի մասին է խոսում....
 Հիմա նույնն արվում է այս պարագայում: Հավատացնում եմ Ձեզ, որ ճիշտ աշխատող Հանրայինում նման պատահական խոտան ու պատահական եթեր գնալ անհնար էր։ Ի՞նչ է նշանակում պատահական:

Հանրային հեռուստաընկերությունը դարձել է լակմուսի թուղթ՝ նախատեսված հեղուկների թթվայնության մակարդակը (pH) չափելու համար։ Հիմա այսպիսով փորձարկում են կատարում եւ ցանկանում են հասկանալ, որքանով են կոտրել այս ժողովրդի մեջքը, ընդվզման ցանկությունը, ինչքան է ժողովուրդը կոտրվել, դարձել անտարբեր: Սա ստուգման ցուցանիշ է: Կարծում եմ՝ շատ կարեւոր բան ունեն ստորագրելու, օրինակ՝ Տիգրանաշենի հարցերը պիտի լուծեն եւ ուզում են հասկանալ, որքանով է ժողովուրդը պատրաստ ընդվզման ալիք բարձրացնելուն: Եթե սա աննկատ անցներ, կասեին՝ լավ է, ինչ ուզենք կանենք: Բայց հիմա մյուս վտանգը կա, իրենք ամեն բան կանեն, որ ընդհանրապես զրոյացնեն դեմ լինելու ցանկությունը: Մենք կորցնում ենք մեր «ես»-ը, եւ դա բերելու է շատ ծանր հետեւանքներ:

Այո՛, եւ եւս մեկ անգամ՝ այո՛, դա միտումնավոր քայլ էր: Մենք չպետք է ունենանք մեր դեմքը, ազգային արժանապատվությունը: Մենք պետք է լինենք հեշտ կառավարվող հոտ: Նպատակը դա է, որ ինչպես քշեն, այնպես էլ քշվի ժողովուրդը: Ու, ցավոք, քշվում է:  Ես ինձ մեղավոր եմ զգում, որ երկրումս չեմ, բայց նաեւ հասկանում եմ, որ ես մենակ կամ մի քանի հոգով այդ ամենի դիմաց չենք կարող պայքարել: Ցանկանում եմ ներողություն խնդրել բոլոր որդեկորույս ծնողներից եւ մեր տղերքից, որ հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ ՓաշինյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ ԶաքարյանԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը. նա կհանդիպի Փաշինյանի հետՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ ԲաբուխանյանCSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունըՀայաստանը կարող է բախվել Թուրքիայի կողմից տնտեսական էքսպանսիայի․ Գեւորգ ՊողոսյանՌուսաստանում Հայաստանի դեսպանությունը ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրման ծառայությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված