Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
ՏնտեսությունՅունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ։
Դրամային թողարկման ծավալը կազմում է 3 մլրդ ՀՀ դրամ, իսկ դոլարային թողարկմանը՝ 3 մլն ԱՄՆ դոլար։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է։ Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակային պարբերականությամբ։ Թողարկումների տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։
Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 000 ՀՀ դրամ է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 000 ՀՀ դրամ։ Դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։
Բանկի թողարկած անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով, կարգով և պայմաններով։
Յունիբանկը Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներից է։ Բանկի թողարկած և Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը գերազանցում է 50 մլրդ ՀՀ դրամը։
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված է ՀՀ ԿԲ նախագահի 08.04.2026թ. թիվ 1/156 Ա որոշմամբ) և թողարկումների վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարելի է ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am կայքում
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
