44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել Հայաստանը Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի այլեվ Արցախի իրավունքը Ռոբերտ Քոչարյանը Ղրիմը ՌԴ-ի կազմում չի ճանաչում Օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Հոկտեմբերի 1. Օրվա խորհուրդ

Էրդողանն ու Նեթանյահուն ՄԱԿ–ում լեզվակռվից կանցնե՞ն «իրար ծեծելուն»

Միջազգային

ՄԱԿ­–ի ա­վարտ­ված գա­գա­թա­ժո­ղովն աչ­քի ըն­կավ մեկ հե­տաքր­քիր է­պի­զո­դով: Այն, մի­գու­ցե, ա­վե­լի շատ թա­տե­րա­կան բե­մա­կա­նաց­ման տեսք ու­ներ, ա­մեն դեպ­քում, այդ տե­սա­կե­տը եւս կա: Բայց ե­թե խո­րը նա­յենք, ե­թե ան­գամ դա թատ­րոն էր, ա­պա ի­րա­կան կյան­քից ոչ այն­քան շատ կտրված:

ԹԱՏՐՈՆԸ` ԹԱՏՐՈՆ, ԲԱՅՑ...

Ն­կա­տի ու­նենք հայ­հո­յանք­նե­րի աս­տի­ճա­նի հա­սած այն լեզ­վակ­ռի­վը, ո­րը ՄԱԿ­–ի ամ­բիո­նից ծա­վալ­վեց Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նի եւ Իս­րա­յե­լի վար­չա­պետ Նե­թան­յա­հու­ի մի­ջեւ: Այն տպա­վո­րութ­յունն էր, որ ՄԱԿ­–ից դուրս գա­լուն պես այս եր­կու­սը կնետ­վեն ի­րար գզե­լու: Բայց չէ, բա­նը դեռ պա­տե­րազ­մի չի հա­սել. Նե­թան­յա­հուն ըն­դա­մե­նը գա­գա­թա­ժո­ղո­վից հե­տո լրատ­վա­մի­ջոց­նե­րով տա­րա­ծեց, թե պատ­րաստ­վում է Էր­դո­ղա­նի դեմ «գործ տալ» Մի­ջազ­գա­յին դա­տա­րա­նում, որ­տեղ, չմո­ռա­նանք, Էր­դո­ղանն ար­դեն Նե­թան­յա­հու­ի դեմ «գործ տվել» է: Ու հաշ­վի առ­նե­լով, որ եր­կու­սի ղե­կա­վա­րած երկր­ներն էլ սույն դա­տա­րա­նի ի­րա­վա­սութ­յու­նը չեն ճա­նա­չում, այս վեճն ա­վե­լի է նման­վում դե­րա­սա­նութ­յան: Միայն թե ե­րե­ւի ա­մեն բան այդ­քան էլ միան­շա­նակ չէ:

­Հաս­կա­նա­լու հա­մար վե­րա­դառ­նանք ՄԱԿ­–ում Նե­թան­յա­հու­ի ե­լույ­թին, որն աչ­քի ըն­կավ ոչ միայն Էր­դո­ղա­նի հաս­ցեին հղված հայ­հո­յանք­նե­րով: Այս ե­լույ­թի ա­մե­նա­հե­տաքր­քիր մասն այն էր, որ Նե­թան­յա­հուն ստիպ­ված էր խո­սել գրե­թե դա­տարկ դահ­լի­ճում. ներ­կա պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յու­նը պար­զա­պես դահ­լի­ճից դուրս ե­կավ: Այդ թվում` գրե­թե բո­լոր իս­լա­մա­կան երկր­նե­րը: Ու, ա­մե­նա­հե­տաքր­քի­րը. դահ­լի­ճում մնա­ցած փոքր թվով պատ­վի­րա­կութ­յու­ննե­րի մեջ էր Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցի­չը` ա­մե­նայն ու­շադ­րութ­յամբ լսե­լով «ա­վագ եղ­բոր»` Էր­դո­ղա­նի հաս­ցեին հղված Նե­թան­յա­հու­ի բո­լոր հայ­հո­յանք­նե­րը: Ու այս­տեղ հարցն ա­մե­նե­ւին էլ միայն այն չէ, թե Ա­լիե­ւը, վեր­ջա­պես, ո՞ւմ «փոքր եղ­բայրն» է` Էր­դո­ղա­նի՞, թե` Նե­թան­յա­հու­ի, թեեւ այս հար­ցը եւս շատ կա­րե­ւոր է:

Ի­րա­կա­նում, ի­հար­կե, ոչ միայն ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յամբ, այլ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում Թուր­քիան եւ Իս­րա­յե­լը ե­թե ան­գամ ի­րար հետ չեն դաշ­նակ­ցում, սա­կայն առն­վազն փո­խա­դարձ հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յուն նրանց մի­ջեւ կա: Բայց նաեւ այն­պես չէ, որ մի ուղ­ղութ­յամբ կա­րող ես հա­մա­գոր­ծակ­ցել, մեկ այլ ուղ­ղութ­յամբ` թշնա­մութ­յուն ա­նել: Չէ, մին­չեւ ո­րո­շա­կի սահ­մա­նա­գիծ մի­գու­ցե հնա­րա­վոր է նաեւ նմա­ն եր­կա­կի խա­ղը: Բայց այդ գիծն անց­նում ես, եւ ար­դեն կա՛մ բա­ցար­ձակ թշնա­մութ­յուն է, կա՛մ բա­ցար­ձակ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն: Եվ ոչ թե ՄԱԿ­–ում հի­շա­տակ­ված լեզ­վակ­ռի­վը, այլ «գետ­նի վրա» ըն­թա­ցող ո­րոշ զար­գա­ցում­ներ գա­լիս ե­ն ակ­նար­կե­լու այն մա­սին, որ Իս­րա­յելն ու Թուր­քիան շատ են մո­տե­ցել այդ գծին, ե­թե այն չեն հա­տել:

­Վեր­ջին օ­րի­նա­կը. ՄԱԿ­–ում այդ «մե­նա­մար­տից» ոչ շատ ա­ռաջ հայտ­նի դար­ձավ սի­րիա­կան Հա­լե­պում ռազ­մա­կա­նաց­ված խո­շոր օբ­յեկտ­նե­րում նոր պայթ­յուն­նե­րի մա­սին: Սի­րիա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձե­ցին զար­գաց­նել «պա­տա­հա­կան պայթ­յու­նի» վար­կա­ծը: Բայց այն դեպ­քում, երբ «պա­տա­հա­կա­նութ­յու­նը» շատ լավ զու­գորդ­վում է Իս­րա­յե­լի շա­հե­րի հետ, հա­զիվ թե ո­րե­ւէ ող­ջա­միտ մարդ այդ վար­կա­ծին հա­վա­տա: Կոնկ­րետ դեպ­քում, պայ­թել էին պաշ­տո­նա­պես սի­րիա­կան բա­նա­կի զի­նա­պա­հեստ­ներ, որ­տեղ ի­րա­կա­նում Թուր­քիան կենտ­րո­նաց­նում էր ՀՕՊ­–ի հա­մար նա­խա­տես­ված եւ այլ նշա­նա­կութ­յան զի­նամ­թեր­քի մեծ ծա­վալ­ներ: Ընդ ո­րում, սա ա­ռա­ջին նման օ­րի­նա­կը չէ: Այ­սինքն, Թուր­քիան հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է բարձ­րաց­նել իր մար­տու­նա­կութ­յու­նը սի­րիա­կան տի­րույ­թում, այ­սինքն, դրա սուր կա­րիքն ու­նի: Իս­րա­յե­լը հա­մա­ռո­րեն դա թույլ չի տա­լիս, եւ «պա­տա­հա­կան» պայթ­յուն­ներն էլ նպաս­տում են դրան. սա էլ խո­սում է, որ Թել Ա­վի­վի ըն­կալ­մամբ, Հ­յու­սի­սա­յին Սի­րիա­յում Թուր­քիա­յի ռազ­մա­կան ամ­րապն­դումն իր դեմ է: Այ­սինքն, կող­մերն ակն­հայ­տո­րեն ինչ­–որ սրա­ցում­նե­րի պատ­րաստ­վում են` այս պա­հին աշ­խա­տե­լով ռազ­մա­կան բա­լանսն այս կամ այն կողմ թե­քե­լու ուղ­ղութ­յամբ: Կամ կա­րե­լի է այս­պես. կող­մե­րը միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան են հա­մա­րում ռազ­մա­կան բախ­ման սցե­նա­րը, եւ հի­մա ա­մեն մե­կը փոր­ձում է ռազ­մա­կան բա­լանսն իր օգ­տին թե­քել: Եվ ե­թե բա­նը հան­կարծ հաս­նի ու­ղիղ բա­խում­նե­րի, ա­պա այլ ուղ­ղութ­յու­նն­երում, այս դեպ­քում` Հա­րա­վա­յին Կով­կա­սում թե ինչ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նեն, մեկ է, այդ ա­մե­նը վե­րա­դա­սա­վոր­վե­լու է գլխա­վո­րի` ռազ­մա­կան բախ­ման հա­մա­տեքս­տում: Իսկ այս տրա­մա­բա­նութ­յունն ար­դեն իսկ ՄԱԿ­–ում Էր­դո­ղա­նի եւ Նե­թան­յա­հու­ի լեզ­վակռ­վին մի փոքր այլ ե­րանգ է տա­լիս` ոչ «մա­քուր թա­տե­րա­կան ներ­կա­յաց­ման» վար­կա­ծի օգտ­նին:

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԹՈՒՐՔ–ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ա­մեն դեպ­քում` այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ներ­կա­յումս ստեղծ­վել են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, ի­րենց հեր­թին են թուրք­–իս­րա­յել­յան բախ­ման հա­վա­նա­կա­նութ­յու­նը նկա­տե­լիո­րեն մե­ծաց­րել: Ա­ռա­ջին հեր­թին խոս­քը հու­սիթ­նե­րի մա­սին է, ո­րոնց վեր­ջին մեկ­–եր­կու ամս­վա գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կտրուկ փո­խե­ցին տա­րա­ծաշր­ջա­նում ռազ­մա­կան բա­լան­սը: Ներ­կա ի­րո­ղութ­յու­նն­երը սրանք են: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, հու­սիթ­ները այս պա­հին կա­յուն վե­րահս­կո­ղութ­յուն ու­նեն հա­մաշ­խար­հա­յին կա­րե­ւո­րա­գույն լո­գիս­տի­կա­նե­րից մե­կի` Բաբ էլ–­Ման­դե­բի նե­ղու­ցի վրա: Երկ­րոր­դը, շա­րու­նա­կում են ակ­տիվ հար­ձա­կու­մը Ե­մե­նի ներ­սում, եւ, դա­տե­լով վեր­ջին տե­ղե­կութ­յուն­նե­րից, ներ­կա պա­հին Սաուդ­յան Ա­րա­բիա­յի կող­մից հո­վա­նա­վոր­վող ու­ժե­րը հաս­նում են գրե­թե լիա­կա­տար քաո­սա­յին վի­ճա­կի: Հա­ջոր­դը. նա­խօ­րեին տե­ղե­կութ­յուն ե­ղավ, որ Սաուդ­յան Ա­րա­բիան, ո­րը դե­պի Եվ­րո­պա ոչ միայն նավ­թի, այլ նաեւ նավ­թամ­թերք­նե­րի հիմ­նա­կան մա­տա­կա­րար­նե­րից էր, հի­մա ստիպ­ված է բեն­զին եւ դիզ­վա­ռե­լիք գնել նույն Եվ­րո­պա­յից: Ընդ ո­րում, շատ բարձր գնե­րով, հաշ­վի առ­նե­լով, որ նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գներն ար­դեն կա­յու­նա­ցել են` մեկ բա­րե­լի հա­մար 100 դո­լա­րից բարձր տի­րույ­թում: Բա­նը հա­սել է նրան, որ ար­դեն Թ­րամփն է բաց տեքս­տով խո­սում ԱՄՆ­–ից նավ­թամ­թեր­քի ար­տա­հան­ման հնա­րա­վոր ար­գե­լքի մա­սին` նե­րա­մե­րիկ­յան շու­կան վերջ­նա­կան փլու­զու­մից պաշտ­պա­նե­լու հա­մար: Իսկ ա­ռանց ա­մե­րիկ­յան նավ­թամ­թեր­քի ներ­մուծ­ման կա­րող է վերջ­նա­կա­նա­պես պայ­թել Եվ­րո­պա­յի, այդ թվում` Բ­րի­տա­նիա­յի է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գը` հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Ու այս օ­րե­րին այդ ուղ­ղութ­յամբ տագ­նա­պի նշան­նե­րի պա­կաս Եվ­րո­պա­յում չկա:

Եվ ա­հա այս ա­մե­նի ֆո­նին, այդ­պես էլ ԱՄՆ­–ից չի լսվում ի­րա­նա­կան խնդրի կար­գա­վոր­ման մա­սին ո­րե­ւէ տրա­մա­բա­նա­կան խոսք: Կան միայն ո­րոշ ազ­դակ­ներ, որ Թ­րամփը փոր­ձում է ինչ­–որ կերպ Սաուդ­յան Ա­րա­բիա­յին օգ­նել` հու­սիթ­նե­րի դեմ պայ­քա­րում: Բայց, կրկնենք, այս պա­հին հու­սիթ­նե­րը միայն հար­ձակ­վում են:

Այս­պի­սով, ստաց­վում է նման պատ­կեր. ի­րա­նա­կան խնդի­րը չի լուծ­վում, դա հիմ­նա­պես փո­խել է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում բա­լան­սը եւ սպառ­նում է վատ­թա­րա­գույ­նով` հա­մաշ­խար­հա­յին, հա­մե­նայնդեպս` ա­րեւմտ­յան տնտե­սութ­յան գլո­բալ ճգնա­ժա­մով: Իսկ կի­սա­քայ­լե­րը, ո­րոնք այս ի­րա­վի­ճա­կում ձեռ­նար­կում է Թ­րամ­փը, ո­րե­ւէ տե­սա­նե­լի լու­ծում չեն ա­ռա­ջար­կում:

­Կարճ ա­սած, ի­րա­վի­ճա­կը ա­վե­լի է խո­րա­նում այս եր­կընտ­րան­քի ուղ­ղութ­յամբ: Պետք է Ի­րա­նի հար­ցով լու­ծում, որն այս պա­հին ի­րա­տե­սա­կան է կա՛մ նոր պա­տե­րազ­մի, կա՛մ Ի­րա­նի պայ­ման­ներն ԱՄՆ­–ի կող­մից ըն­դու­նե­լու տես­քով: Ընդ ո­րում, ա­ռա­ջին տար­բե­րա­կը ե­ղել եւ մնում է ծայ­րա­հեղ ա­նո­րոշ, ե­թե միայն ԱՄՆ–ն չո­րո­շի մի­ջու­կա­յին զեն­քի անց­նել, բայց­ նաեւ այն ռիս­կով, որ կա­րող է պա­տաս­խան լի­նել: Իսկ ա­հա երկ­րորդ տար­բե­րակն առն­վազն Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կֆիք­սի ներ­կա նոր բա­լան­սը, ո­րի պա­րա­գա­յում Իս­րա­յե­լը շատ եր­կար ժա­մա­նա­կով հա­կաի­րա­նա­կան գոր­ծու­նեութ­յան ո­րե­ւէ ռեալ տար­բե­րակ չի ու­նե­նա­լու:

Իսկ նման պատ­կե­րը Նե­թան­յա­հու­ի հա­մար հե­տեւ­յալ ի­րո­ղութ­յուն­ներն է խոս­տա­նում: Հաշտ­վել ի­րա­կա­նութ­յան հետ, հրա­ժար­վել «Մեծ Իս­րա­յե­լի» տես­լա­կա­նից, թու­լա­նալ եւ աշ­խա­տել հա­ճույք ստա­նալ: Միայն թե նա այդ «հա­ճույ­քը ստա­նա­լու» է բան­տում, ո­րից խու­սա­փե­լու ո­րե­ւէ շանս չի ու­նե­նա: ՄԱԿ­–ի դա­տարկ դահ­լի­ճում նրա ե­լույթն այդ մա­սին ա­մե­նա­ցայ­տուն ազ­դակն էր: Եվ երկ­րոր­դը, փոր­ձել պա­հել «Մեծ Իս­րա­յե­լի» սցե­նա­րը, սա­կայն այն հի­մնական` Ի­րա­նի ուղ­ղութ­յու­նից շրջել դե­պի Թուր­քիա: Այն է` Ի­րա­նի փո­խա­րեն Թուր­քիա­յին ներ­կա­յաց­նել, որ­պես հա­մաշ­խար­հա­յին թիվ 1 չա­րիք, ո­րին պետք է ա­մեն կերպ ոչն­չաց­նել: Ա­ռիթն էլ կա, ո­րը նաեւ ար­տա­ցոլ­ված է ընդ­դեմ Էր­դո­ղա­նի` Մի­ջազ­գա­յին դա­տա­րան Իս­րա­յե­լի կող­մից հղվող հի­շա­տակ­ված բո­ղո­քում: Այն է` Թուր­քիան ճնշում է քրդե­րին: Ընդ ո­րում, ժա­մա­նա­կը չի նե­րում. Իս­րա­յե­լում պետք է լի­նեն ընտ­րութ­յուն­ներ, եւ ե­թե մինչ այդ Նե­թան­յա­հուն նոր «գլխա­վոր թշնա­մի» չգտնի, բան­տում հայտն­վե­լու հե­ռան­կար­նե­րը կտրուկ մե­ծա­նում են:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել ՀայաստանըՔոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի այլեվ Արցախի իրավունքըՍեփական տուն ունեցողը ոչինչ չանելով հարստանում է, գները կրկնակի թանկացել են․ ՓաշինյանՀ1-ը էժան «կռուտիտ» արեց, ՀՀ-ն այնքան անատամ դարձավ, որ այդ օրն արտերկրում Բաքվի լուրը լուսաբանեցինԿարող է հաճելի չէ, բայց ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ մեր պայքարի տեմպերով. Նիկոլ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանը Ղրիմը ՌԴ-ի կազմում չի ճանաչումՋունգլիների թիթեռ լինելն ավելի ապահով կլինի COP17-ի ժամանակ, քան ՀՀԿ-ական լինելըՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՕդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքումԿառավարության նիստը՝ ուղիղՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան ՀակոբյանՄեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էՀոկտեմբերի 1. Օրվա խորհուրդԱրցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԵրբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ)ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված