Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է սոցցանցում տարածվող տեսանյութին Չհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան Երեք զոհ, զրո պատասխանատու․ ողբերգական դեպքից 18 օր առաջ տեսչական մարմինը շինհրապարակում է եղել Ուկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարություն Ռուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ) Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. Զախարովան Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան

Մշակութային

«ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ ՄԵԾ ԲԵՄԸ»

Ամերիկաբնակ երգչուհի ԱՆԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ (ՇՊՌՈՏ) երեք տարի ընդմիջումից հետո Հայաստանում պատրաստվում է մեծ համերգի: Թե ինչպես ստացվեց եւ ինչպես որոշեց գալ Հայաստան, եգչուհին «Իրավունք»-ին տված զրույցում անկեղծացել է։

— Անի, ուրախ ենք տեղեկանալ, որ մեծ համերգ եք պատրաստվում հայաստանաբնակ հանդիսատեսի համար: Սկսենք սկզբից․ ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան, եւ ո՞ւմ կողմից եղավ հրավերը:

— Համերգի հրավերը ստացել եմ Հայաստանից: Անկեղծ ասեմ, որ այս տարի պլանավորված չէր իմ Հայաստան գալը, քանի որ Եվրոպա էի գնացել, եւ թռիչքներս շատ էին: Հայաստան գալու համար երկար եմ պատրաստվում: Երեք տարի չեմ եղել Հայաստանում՝ կոպիտ ասած, գլուխս խառն էր: Ամուսնացել էի, գործերս էին շատացել ու նմանատիպ տարբեր պատճառներ: Սակայն, հենց հրավեր ստացա, շատ ոգեւորվեցի, որովհետեւ ինձ համար դա սարսափելի է, երբ ես գոնե տարին մեկ անգամ չեմ գալիս Հայաստան: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե մենք որքան ենք կարոտում մեր հայրենիքը ու ինչպես ենք վերածնվում Հայաստան գալուց:

Եվ այսպիսով ստացա հրավեր «Իվենթ Քլաբից», որը մեծ ակումբ է, եւ հիմնականում ռուսներն են այն վարձակալում: Սրահը բավականին մեծ է, սակայն աթոռներ չկան: Կա մեծ բեմ եւ, կարծես թե, ամերիկյան ոճի ակումբ է: Ինձ հետ լինելու է դիջեյ եւ, որպես էքսկլյուզիվ, միայն Ձեզ եմ ասում, որ ինձ հետ հանդես է գալու, որպես հյուր, երգիչ Մրեն: Իր հետ կկատարենք զուգերգ՝ մեր վերջին երգը, եւ հավանաբար Մրեն կկատարի եւս մեկ երգ՝ «Բանակ»-ը, որը շատ սիրված է:

Համերգին կկատարեմ իմ հին երգերը: Այն երգերը, որոնք Հայաստանում եմ երգել, 20 տարուց ավելի է, ինչ չեմ կատարել: Այստեղ՝ ԱՄՆ-ում, այլ ոճի երգեր եմ կատարում, ավելի խնջույքային: Անկեղծ ասեմ, շատ եմ ոգեւորված: Եվ ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը կտեսնի, թե ես ինչպես եմ աշխատում բեմում: Շատ եմ կարոտել մեծ բեմը: Այստեղ դարձա ռեստորանային երգչուհի: Ինչեւէ, անհամբեր սպասում եմ համերգիս, իմ լսարանին: Նաեւ 3 տարի չեմ եղել մայր հողում: Տեսանյութերով եմ տեսել, որ շատ փոխվել է Հայաստանը: Չեմ համբերում, թե երբ եմ գալու ու իմ աչքով տեսնելու:

— Ի՞նչ եք կարծում, հայ հանդիսատեսը այն հին Շպռոտին է ցանկանում տեսնե՞լ, թե՞ նոր Անիին, որ ԱՄՆ-ում ապաշխարել է ու նոր մարդ դարձել։

— Ի՜նչ լավ հարց էր: Կարծում եմ՝ տարբեր է: Շատ մարդիկ կան, ովքեր ուրախացել են, որ ապաշխարել եմ, վերադարձել եմ մայր եկեղեցի: Վստահ եմ, գիտակից մարդիկ այդ առումով շատ ուրախ են, որովհետեւ շատերի համար դժվար էր ընկալել հին Անիի էքսցենտրիկ վիճակը: Բայց կան մարդիկ էլ, ովքեր կարոտում են հին Անիին եւ պահանջում են, որ հին Անին լինի: Բնականաբար, չի կարող այդպես լինել, բայց հին երգերը կերգեմ: Հիմա իմ արժեքներն են փոխվել, տարիքս իր հերթին: Գիտեք, ես շատ ուրախ եմ, համերաշխ ու խաղաղ եմ այս վիճակում:

— Ե՞րբ կլինեք հայրենիքում, եւ ե՞րբ է մենահամերգը:

— Հայրենքիում կլինեմ այսօր՝ սեպտեմբերի 30-ին: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ ժամը՝ 19:30-ին: Գիտեք, վերջին շրջանում, որ գալիս էի, միշտ ինչ-որ վատ բան էր կատարված լինում հայրենիքիս հետ, ու ես օգնությունով էի գալիս, մտածելով, ձեռքերս թափ տալով, չգամ, գոնե մի օգնություն մատուցեմ երկրիս, հայրենիքիս: Պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո, երբ Արցախը հայաթափվեց, գումար հավաքեցի, եկա բաժանեցի կարիքավորների, հանդիպեցի հարազատներիս ու վերադարձա: Այս անգամ առանց օգնության եմ գալիս: Մի տեսակ անսովոր է:

Բայց մյուս կողմից էլ` որպես արտիստ եմ գալու: Ժողովուրդն ինձ որպես արտիստ է ընդունել կամ չի ընդունել, սիրել կամ ատել է: Տարբեր է եղել, բայց եղել է մոտեցումը՝ որպես արտիստի: Իրականում այս այցս բոլորովին այլ տրամադրություն է առաջացնում իմ մեջ:

Գիտեք, մի տեսակ խորթություն եմ զգում Հայաստանի ժողովրդի կողմից: Ես երբեք ինձ հեռու չեմ զգում իմ հայրենիքից: Հակառակը, միշտ մտքով, սրտով ու իմ աղոթքներով Հայաստանիս հետ եմ: Բայց, ցավոք, մի տեսակ սառնություն եմ զգում: Հավանաբար, պատճառն այն է, որ հայրենիքում չեմ ապրում, դրա համար մարդիկ չեն կարողանում ինձ ընդունել, որպես տան երեխա, ինչպես եղել է առաջ: Շատ կցանկանամ մեր հարաբերությունները ջերմանան, ու կրկին ես լինեմ տան երեխա հայ հանդիսատեսի համար: Եվ բոլորովին կապ չունի այն, որ լինում են հարցեր, երբ հայացքները տարբեր են լինում: Ես հայ եմ, եւ մենք նույն ազգից ենք: Ես շատ եմ սիրում հայ ժողովրդին, հայրենիքս ու երազում եմ վերադառնալ: Հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ ես կվերադառնամ ու Հայաստանում կապրեմ: Այսօր արդեն ես բոլորովին այլ կերպ եմ նայում հայրենիքին:

Վերջերս մեկնաբանություն կարդացի, որտեղ մարդիկ ծաղրելով գրել էին, թե իբր ինձ վտարել են ԱՄՆ-ից, դրա համար եմ գալիս: Ասեմ, որ չկա նման բան: Ես ԱՄՆ-ում ունեմ քաղաքացիություն:

— Ձեր ամուսինը կուղեկցի՞ Ձեզ:

— Ցավոք՝ ոչ: Այս անգամ իր գալը չստացվեց, բայց, տա Աստված, մյուս անգամ միասին կգանք: Առաջին անգամ պետք է ծանոթանամ ամուսնուս ընտանիքի հետ: Հեռակա կապով տեսել ենք, ծանոթացել, բայց առաջին անգամ պետք է հանդիպենք: Այս ամենը ինձ համար նոր ու շատ հաճելի փորձ է, որին եւս անհամբեր սպասում եմ։ Պետք է ծանոթանամ տեգրոջս, սկեսուրիս եւ մնացած բարեկամների հետ: Ամուսնուս ընտանիքը շատ մեծ է՝ բարեկամներով հանդերձ, եւ դա շատ է ինձ դուր գալիս:

Ես շատ եմ սիրում հայկական մեծ ընտանիք: Առաջ Աստված, ամեն բան լավ կլինի՝ հարազատներիս հետ հանդիպումը, ծանոթությունը ամուսնուս ընտանիքի հետ եւ համերգը: Տեսնում եմ Հայաստանում, որքան շատ են լինում համերգներ, ու տարբեր երկրներից մարդկ են ժամանում հայրենիք: Դա ինձ շատ է ոգեւորում: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հասնելու մայր հողիս:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աննա Հարությունյանը Միլանում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակինԱրդյունքը նույն 0-ն է, անփույթ, անգրագետն´ր. Սոֆյա Հովսեփյան ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է սոցցանցում տարածվող տեսանյութինՉհայտարարված այցով մեկնում եմ ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին․ Պապիկյան Երեք զոհ, զրո պատասխանատու․ ողբերգական դեպքից 18 օր առաջ տեսչական մարմինը շինհրապարակում է եղելՈւկրաինայում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են. Էներգետիկայի նախարարությունՌուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ)Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. ԶախարովանՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ ՂուկասյանԱլեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեւանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված