Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԼԱԿՈՆԻԿ

(Հ 1-Ը` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԵԹԵՐ ՀԵՌԱՐՁԱԿԱԾ ԹԱԹԱՅԻ ՀԱՄԵՐԳԻ ՀԱՄԱՐ)

Ղալաթ ենք արել։

**

ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ

(ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՌԱԽՈՍ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Է՜հ աշխարհ, աշխարհ, եթե ժամանակին Նիկոլին էլ Հրայր Թովմասյանի գրիչը գողանալու համար անձեռնմխելիությունից զրկեին ու դատեին, Հայաստանի գլխին այսքան արհավիրքներ չէին գա։

**

ՎԵՐԻՆ ԱՐՏԻ ՑՈՐԵՆՆԵՐԸ

(ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԻՐ ՈՐԴՈՒՆ` ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԲԱՆԱԿ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ՓՈՐՁԻ ՀԱՄԱՐ ՊՆ-ԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մենք Վովան ենք Գասպարյան։

**

ՆՈՒՅՆ ՍԱՆՐԻ ԿՏԱՎԸ

(ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄՔԴ-ՈՒՄ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Միջազգային քրեական դատարանից հայտնում են, որ Նեթանյահուն իր նկատմամբ ՄՔԴ-ի կողմից արձակած ձերբակալման վճռից հետո որոշել է իր հետ բանտ տանել նաեւ Էրդողանին։

**

ԵՎՐԱԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

(ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Եվրոպան ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ Հայաստանում ընդդիմությանը դեղեց, հիմա տարել ա Եվրոպա, փորձում ա եղել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ