Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Որ արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔ ՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացում ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ Մարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Եթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․ Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներին Քաղաքապետարանն էլ ինքն ա՞

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Իսրայելը Fly Dubai ավիաընկերության չվերթի հետ կապված արտակարգ միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական՝ իրավիճակը գնահատելուց և ուղևորներից ապացույցներ հավաքելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական 12-րդ ալիքը։

 

Ըստ նոր տեղեկությունների՝ երկրորդ օդաչուն մի քանի անգամ դանակահարել է գլխավոր օդաչուին և փորձել է վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ։

 

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի նշվում, ասել է, որ «կանխվել է շատ լուրջ աղետ»։ Նրա խոսքով՝ երկրորդ օդաչուն այժմ հարցաքննվում է։

 

Իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են ինքնաթիռի ներսում արված ենթադրյալ լուսանկարներ, որում երևում է ուղևորի արյունոտված վերնաշապիկը։

 

Կասկած կա, որ երկրորդ օդաչուն գործել է դիտավորյալ՝ փորձելով վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ և կործանել այն:

 

Ըստ Walla լրատվամիջոցի՝ հետաքննության տակ գտնվող օդաչուն Օմանի քաղաքացի է։

 

Որոշ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հաղորդվել, թե ինքնաթիռի հրամանատարը ռուս է, իսկ երկրորդ օդաչուն՝ ուկրաինացի։

 

Ավելի վաղ Դուբայից Թել Ավիվ մեկնող Flydubai FZ1073 չվերթը փոխել էր ուղղությունը Հորդանանի օդային տարածքով դեպի Սաուդյան Արաբիա՝ փոխանցելով ընդհանուր վթարային ազդանշան, այնուհետև փոխանցել էր մեկ այլ վթարային ազդանշան, որը ցույց է տվել հնարավոր առևանգում կամ ապօրինի միջամտություն։ Ավելի ուշ մոտ 180 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Թաբուկ» օդանավակայանում։

 

Իսրայելի վարչապետի գրասենյակի խոսնակի խոսքով՝ բոլոր ուղևորներն անվտանգ են։ Նաև նշվել է, որ իրավիճակը «վերահսկողության տակ է», և ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ իսրայելցի ուղևորներին Իսրայել վերադարձնելու համար։

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվելԻշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանությունԵթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչականԹուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմսԿոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը վարձով պետությանը տալու մասին․ «Օրը 5000 ա անում, կտրոնը կա, մրցույթ ա եղել»Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներինCOP17-ին ընդառաջ ՀՀ-ում քննարկվել է գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունըՔաղաքապետարանն էլ ինքն ա՞

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված