Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օր
ՏնտեսությունՅունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական եւ ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվել էին ստեղծագործ մտքի ու երեւակայության հետ։
Բանկից հայտնել են, միջոցառումը նվիրված էր ժամանակակից թվային տեխնոլոգիաներին եւ արհեստական բանականությանը։ Ծրագրի նպատակն էր ինտերակտիվ ձեւաչափով 7–15 տարեկան երեխաներին ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հնարավորություններին, զարգացնել նրանց ստեղծագործական մտածողությունն ու թվային հմտությունները եւ ցույց տալ, որ թվային միջավայրում կարելի է լինել ոչ միայն բովանդակության սպառող, այլեւ ստեղծող։
Picsart Academy-ի մասնագետների ուղղորդմամբ երեխաները ստեղծել են իրենց թվային նախագծերը եւ գործնականում բացահայտել արհեստական բանականության հնարավորությունները։ «Գիտելիքի օրվա» շրջանակում երեխաները նաեւ շրջել են ակադեմիայում, ծանոթացել ստեղծարար միջավայրին եւ մասնակցեցին ինտելեկտուալ թիմային քվեստի։
«Թվային տեխնոլոգիաներն այսօր վաղ տարիքից դառնում են երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Յունիբանկի համար կարեւոր է ոչ միայն նորարարություններ ներդնել բանկային ծառայություններում եւ գործընթացներում, այլեւ նոր սերնդի համար ստեղծել հնարավորություններ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ ժամանակակից հմտություններ զարգացնելու համար»,- ասվում է Յունիբանկի հաղորդագրությունում
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk