ԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներին Քաղաքապետարանն էլ ինքն ա՞ Սամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունը Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից Հ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեք Դատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 30 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ռուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ. The Economist Bloomberg. Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը գրանցել է նավթի արտահանումից ռեկորդային եկամուտ

Քաղաքապետարանն էլ ինքն ա՞

Ներքաղաքական

Թեպետ Տիգրան Ավինյանի բախտը ժամանակին ժպտաց եւ չստանալով ժողովրդի մեծամասնության քվեն` դարձավ Երեւանի 9 տոկոսանոց քաղաքապետ, բայց, արի ու տես, որ մամուլի քարտուղարի հարցում ոչ մի կերպ բախտը չի բերում։ Արդեն երրորդ խոսնակին է փոխում, բայց դրանից ոչ մի օգուտ՝ առնվազն խայտառակ փիառի տեսանկյունից։

Բոլորովին վերջերս Ավինյանի մամուլի քարտուղար նշանակված ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը տպավորություն է, թե ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել այն մտքից, որ ինքն այլեւս պատգամավոր չէ եւ պետք է զբաղվի ոչ թե սեփական, այլ Ավինյան Տիգրանի փիառով։

Եթե Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «կառավարությունը ես եմ», կառավարության աշխատակազմի ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը պնդում էր, որ մշակույթն իր մեջ է, ապա հիմա հայտնվել է երրորդ տարբերակը՝ քաղաքապետարանն էլ, կարծես, հենց ինքը՝ Ջուլիետա Ազարյանն է։

Ուղղակի, անհնար է չնկատել, որ Ազարյանը տեղին-անտեղին էքսցենտրիկ մեկնաբանություններով է հանդես գալիս հերիք չէ, մի հատ էլ պարտադիր հանգամանք է համարում՝ իր լուսանկարը մեկնաբանության հետ հրամցնելը սոցցանցում։ Օրինակ, գրառումը կարող է սկսվել «Երեւանի քաղաքապետարանը որեւէ հրահանգ չի՛ ստացել․․․» տողով, իսկ կից լուսանկարում Ջուլիետան է մտահոգ դեմքով եւ ոչ թե քաղաքապետարանի ֆասադը կամ Ավինյանի սֆաթը։

Եվ, ընդհանրապես, Ջուլիետա Ազարյանը հանդիպումներ է ունենում, քաղաքական հայտարարություններ անում, անգամ այն, որ Տիգրան Ավինյանը հանդես պետք է գա մամուլի ասուլիսով, կրկին հայտարարությունը զարդարում իր լուսանկարով։ Այս ամենից կարելի է մի քանի եզրակացություն անել․ կա՛մ Ազարյանն ինքնասիրահարված է եւ իր տեղում չէ, կա՛մ հատուկ է նշանակվել, որ ստվերի Ավինյանին, իսկ թե ով է վերջինիս պարտադրել՝ որպես մամուլի քարտուղար նշանակել մեկին, ով չունի ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ էլ իր գործառույթների հետ որեւէ աղերս ունեցող աշխատանքային փորձ, դա էլ թող Երեւանի քաղաքապետին մտահոգի։ Մարդն ասում էր չէ՞՝ «Ասեք, կանենք», երեւի, ասել են, նշանակել է․․․

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներինCOP17-ին ընդառաջ ՀՀ-ում քննարկվել է գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունըՔաղաքապետարանն էլ ինքն ա՞Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետոՈստիկանությանը գեոլոկացիայով ցույց ես տալիս՝ որտեղ ա գողացված հեռախոսը, չեն հայտնաբերումՍամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունըԱդրբեջանի ու ՀՀ-ի կիբեռանվտանգության մեջ «սարեր-ձորեր» կան. տվյալների բազան հարձակման թիրախ կդառնաԻսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպիցԻնչի՞ է ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մեծանում, եթե չեն կարողանում հեռախոսների «սև շուկան» վերահսկելՀեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգում ենք. ԲՏԱԱԲ նախարարՀանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքներըՆոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքիցՀ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեքԴատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ)Երբ տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումըՄիքայել Մինասյանին հրավիրել են Գլխավոր դատախազությունԶավեշտալի է տեսնել՝ ինչպես է Մեծ Բրիտանիայի պատգամավոր Էդվարդ Լեյը ԵԽԽՎ ամբիոնից պաշտպանում Հայ Առաքելական ԵկեղեցունՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ ԱբրահամյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 30

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված