Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. Զախարովան
ՄիջազգայինՈւկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են, հայտարարում է Մարիա Զախարովան։
«Ես կցանկանայի կրկին նշել, որ Ուկրաինայի համար զենք արտադրող եվրոպական երկրների զենքի գործարանները Ռուսաստանի համար պոտենցիալ ռազմական թիրախներ են», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են, հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73151
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
