Օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Հոկտեմբերի 1. Օրվա խորհուրդ Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի Երբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ) Ուկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետ Թենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետո Կոկոն արտահանձնվել է Հայաստանին

«Ժողովուրդ». Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել խաղից

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զավզակներ» հաղորդման ժամանակ ուշագրավ խոստովանություն է արել․ հայտարարել է, որ պաշտոնապես հրաժարվել է բլոտ խաղալուց, քանի որ հաճախ էր պարտվում։ Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, որ վարչապետի ազատ ժամանակի զբաղմունքներից մեկը ոչ միայն ընթերցանությունն է, որի մասին ռիլեր է նկարում, հեծանիվ վարելը, որը քարոզում է, այլ «բլոտ» թղթախաղն է, սակայն առավել ուշագրավ է պարտության նկատմամբ նրա վերաբերմունքը և ռեակցիան։

Փաստորեն, «բլոտ»-ում հաճախակի պարտությունները Փաշինյանին ստիպել են թողնել խաղը։ Մինչդեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որի ավարտին Հայաստանը ծանր կորուստներ ունեցավ՝ կորցրեցինք Արցախի Հանրապետությունը, Փաշինյանը վարչապետի պաշտոնից չհրաժարվեց, ավելին՝ նորից առաջադրվեց ու 6 տարի դեռ շարունակում է տարբեր ոլորտներում պարտությունների շղթան, այդ թվում և կառավարման մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթին, սակայն, հետաքրքրեց նաև բլոտային պատմության մյուս կողմը՝ ո՞ւմ հետ է խաղացել Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է եղել նրա խաղընկերը, և հատկապես՝ ովքե՞ր են այն մրցակիցները, որոնց Փաշինյանը պարտվել է։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Վերջինս հետաքրքիր մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանի հետ բլոտ խաղալու մասին՝ նշելով, որ ինքն այն զույգի կազմում է եղել, որը հաղթել է վարչապետին։

Ավելին, Ղալումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի թաքցրել նաև իր ուրախությունը այդ հաղթանակի կապակցությամբ։

Այսպիսով, բլոտի պարտությունը պարտություն է ու հետևությունների տեղիք է տալիս վարչապետ Փաշինյանի համար, իսկ պատերազմում պարտությունը, հայրենիքի կորուստը, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան Փաշինյանին չեն ստիպում հետևություններ անել ու, օրինակ, դուրս գալ քաղաքականությունից։

Համաձայնեք՝ յուրօրինակ իրավիճակ է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՕդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքումԿառավարության նիստը՝ ուղիղՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան ՀակոբյանՄեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էՀոկտեմբերի 1. Օրվա խորհուրդԱրցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԵրբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ)ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալՈւկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետԹենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետոԿոկոն արտահանձնվել է ՀայաստանինՁեզ կարգի հրավիրեք.Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում «Հրապարակ». Ուսուցիչներն ահազանգում են. ԿԳՄՍ-ն չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերըՍուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ«Ժողովուրդ». Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել խաղից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված