Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեվ Արցախի իրավունքը
ՄիջազգայինՀայաստանի` «Ղրիմի բարեկամներ» ակումբը մեծ վրդովմունքով եվ խորը ափսոսանքով տեղեկացավ, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի հայտարարությանը, որ իրենց քաղաքական թիմը չի ճանաչել եվ չի ճանաչում Ղրիմը ՌԴ կազմում:
Այդ դիրքորոշումը ոչ միայն խորը առճակատման մեջ է մտնում Ռուսաստանի դաշնության դիրքորոշման հետ, այլեվ ոտնահարում է Ղրիմի ժողովրդի կամքը եվ իրավունքները:
Պետք է տեղեկացնենք Ռոբերտ Քոչարյանին եվ իր խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին, որ 2014 թվականի մարտի 17-ին Ղրիմի ժողովուրդը անցկացրեց հանրաքվե Ուկրաինայից անկախանալու եվ Ռուսաստանին վերամիավորվելու հարցով, որի կազմում էր մինչեվ 1954 թվականը: Ղրիմի ժողովուրդը ազատ կամաարտահայտությամբ 96,77 տոկոսով արտահայտվեց Ռուսաստանին վերմիավորվելու օգտին, ընտրողների 83,1 տոկոս մասնակցությամբ: Նշենք, որ Ղրիմի հայ համայնքը անբողջությամբ աջակցեց Ղրիմի հանրապետության Ռուսաստանի կազմի մեջ վերամիավորվելու գաղափարին: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հայտարարությունը հակասում է ՄԱԿ-ի կանոնակարգի ազգերի ազատ ինքնորոշման միջազգային սկզբունքին: Դա առավել, քան տարօրինակ ու զարմանալի է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում էր Արցախը եվ հետագայում պայքարում էր Արցախի հանրապետության անկախության համար հիմնվելով ազգերի ինքնորոշման վրա:
Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ոչ միայն հայ եվ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, Ռուսաստանում բազմամիլիոնանոց հայ համայնքի եվ հատկապես նրա Ղրիմյան հատվածի հեղինակությանը, այլ նաեվ թիկունքից հարված է հասցնում Արցախին, զրկելով նաեվ արցախահայությանը ինքնորոշման իրավունքից:
Մենք խորապես դատապարտում ենք «Հայաստան» խմբակցության կողմից հնչեցրած խայտառակ մտքերը, վստահ ենք, որ «Հայաստան» դաշինքի ընտրողների ճնշող մեծամասնությունը չեն կիսում վերոհիշյալ հայտարարությունը եվ իրենց դիրքորոշումը կարտահայտեն «Հայաստան» դաշինքի վերոհիշյալ հայտարարության վերաբերյալ:
Ակնկալում ենք նաեվ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստանալ բացատրություն, թե վերոհիշյալ արտահայտության հետ կապված, թե ընդհանրապես Ղրիմի հարցի վերաբերյալ իր եվ ղեկավարած դաշինքի քաղաքական դիրքորոշման վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՂՐԻՄԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» ԱԿՈւՄԲ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
