Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios
ՄիջազգայինՍեպտեմբերի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի երկիրը այն բանից հետո, երբ երկկողմ կարգավորման բանակցությունները փակուղի են մտել։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ըստ այդ աղբյուրների՝ սեպտեմբերի 28-ի առավոտյան Սպիտակ տունը կարծում էր, որ հնարավոր կլինի առաջընթաց գրանցել Իրանի հետ բանակցություններում։ Սակայն օրվա վերջին պարզ դարձավ, որ բանակցությունները կասեցվել են։
Այնուհետև աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Ռուբիոյի հրահանգով ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը տեղեկացրել է իրանական կողմին, որ պատվիրակությունը՝ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, պետք է անհապաղ հեռանա Նյու Յորքից։ Մի քանի ժամ անց պատվիրակությունն ուղղվել է օդանավակայան և սեպտեմբերի 29-ի գիշերը մեկնել Դոհա։
Հատկանշական է, որ, ինչպես նշել է Axios-ի աղբյուրը, Արաղչին արդեն ծրագրել էր վերադառնալ Թեհրան երկուշաբթի երեկոյան. ըստ աղբյուրի՝ իրանցիները պարզապես «նախատեսվածից ավելի երկար էին մնացել»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
