Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան
Սպառողի անկյունՍոցիալական փաթեթը գործում էր 2012 թվականից, այն իր գործառույթն արել է, ծրագիրը մյուս տարվանից կավարտվի»։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ սոցփաթեթի ծրագիրը 2027թ. հունվարից ավարտվելու է։
Թորոսյանի խոսքով՝ սոցփաթեթի փոխարեն պետությունը աշխատող քաղաքացիներին տրամադրում է որակապես ավելի բարձր բժշկական ապահովագրություն, որը 2027թ. հունվարից գործելու է նաև 200 հազար դրամից քիչ աշխատավարձ ստացողների համար:
«Սոցփաթեթի ծրագիրը եղել է հատվածական լուծում որոշակի խումբ պետական աշխատողների համար, այն դիտարկվել է աշխատավարձի բարձրացմանը փոխարինող միջոց, որը կորցրել է իր արդիականությունը։ Սոցփաթեթի տարբեր շահառուներ օգտվում են պետության՝ վերջին տարիներին կատարած տարբեր բարեփոխումներից և օգտվելու են նաև 2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող նոր համակարգերից»,- ասել է Թորոսյանը:
Նախարարը նաև հայտնել է, որ նվազագույն կենսաթոշակի չափը էլի կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
