2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջները
ՏնտեսությունՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր աշխատանքային հանդիպում 2027 թվականի հունվարի 1-ից արգելվող պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա պլաստիկ արտադրանքի արգելքի և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից անվտանգ այլընտրանքային ապրանքների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արմեն Հակոբյանը, վարչության մասնագետներ, մարզի համայնքների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև առևտրի և ծառայությունների բաժինների պատասխանատուներ:
Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվել են առևտրի օբյեկտներում պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, ինչպես նաև արգելվող պլաստիկ արտադրանքի շրջանառության սահմանափակմանն ուղղված օրենսդրական կարգավորումները։
Անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությանը և առաջիկա անելիքներին՝ օրենքի պահանջների պատշաճ իրազեկման և արդյունավետ կիրառման ապահովման համատեքստում։
Հանդիպումների շրջանակում համայնքների ներկայացուցիչներին տրամադրվել են բազմակի օգտագործման էկոպայուսակներ, ներկայացվել է օրենսդրական կարգավորումների շրջանակը, տրվել են պարզաբանումներ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
