«Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը

Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Տնտեսություն

Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Բելառուսի մայրաքաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

 

ԵՄԽ-ի նեղ կազմով նիստը ուրբաթ օրը մեկնարկել է Մինսկում։ Դահլիճում ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։ Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը միջոցառմանը մասնակցում է տեսակապի միջոցով։

 

Ավելի ուշ՝ նույն օրը, կանցկացվի խորհրդի նիստը ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների և դիտորդ երկրների ղեկավարության մասնակցությամբ։

 

Ներկայիս նիստում միջկառավարական խորհրդի անդամները նախատեսում են հատուկ ուշադրություն դարձնել լոգիստիկայի ոլորտում համագործակցությանը։ Մասնավորապես, նրանք նախատեսում են թարմացնել այդ ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը։

 

Մեկ այլ թեմա է պարենային անվտանգությունը, որի ապահովման նպատակով նախատեսվում է ամրապնդել ԵԱՏՄ անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրների միջև կապերը։

 

Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ