Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները Իշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Շոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Դաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔ Քոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ Բաբուխանյան Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո) Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ ԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100 ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան

Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ

Վերլուծություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչած հայտարարությունը, թե իրենք չեն ճանաչում Ղրիմը ՌԴ կազմում, իհարկե, լեզվի սայթաքում չէր եւ մի շարք լուրջ հարցերի տեղիք է տալիս։

«Մեր գործընկերներից մեկը, նկատի ունեմ եվրոպացի գործընկերներից մեկը, հարցրեց՝ ի՞նչ դիրքորոշում ունենք Ուկրաինայի պատերազմի հետ կապված ու մասնավորեցրեց հարցը՝ Ղրիմի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունենք։ Մեզ հետ պատվիրակության կազմում էր նաեւ Արմեն Գեւորգյանը՝ նախկին փոխվարչապետ (Ռ. Քոչարյանի գորշ կարդինալը,- խմբ.), ասում է՝ գիտեք, նույնիսկ այն ժամանակ, էլ չեմ ասում հիմա, էն ժամանակ մենք չենք ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում»,- ընդգծել է քոչարյանական խմբակցության ղեկավարը։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ հիմա է՞լ չեք ճանաչում Ռուսաստանի կազմում, Գրիգորյանը պատասխանել է. «Բնականաբար, անցած էդ փուլից մինչեւ էսօր որեւէ բան չի փոխվել»։

Հարցն այստեղ, սակայն, միայն Ղրիմի կարգավիճակը չէ։ Ավելի էական է այն քաղաքական ուղերձը, որը կարող է ընկած լինել այս հայտարարության եւ նույն հարցազրույցում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հնչած գնահատականների տակ։

Գրիգորյանը խոսում է Ռուսաստանի հետ «նորմալ, ոչ թշնամական հարաբերությունների» անհրաժեշտության մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Ռուսաստանը Հայաստանի համար չի կարող առանձնացվել մյուս պետություններից՝ որպես հատուկ կարգավիճակ ունեցող գործընկեր։ Եվ այստեղ արդեն դժվար է չտալ պարզ հարց. «Հայաստան» դաշինքի համար Ռուսաստանը դեռ ռազմավարական գործընկե՞ր է, թե՞ պարզապես մի երկիր, որի հետ պետք չէ թշնամանալ՝ ինչպես, օրինակ, Մոզամբիկի կամ Մադագասկարի հետ։ Եվ այս հարցում ո՞րն է իրենց ու նիկոլականների տարբերությունը։

«ՆԻԿՈԼԱԿԱՆԻՑ» ՄԻՆՉԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննա Գրիգորյանի վերոնշյալ դիրքորոշումը հասկանալու համար արժե հիշել նրա ոչ վաղ անցյալը։ Նախկինում նա Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներից էր, 2018-ի «թավշյա-տեռորի» ժամանակ վերջինիս համար «վիզ» դրած կարկառուն դեմքերից մեկը, իսկ այսօր հանդես է գալիս գործող իշխանությանը հակադրվող ուժի՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարի կարգավիճակով։

Այսպիսի քաղաքական շրջադարձերի դեպքում բնական հարց է առաջանում. ի՞նչ փոխվեց։ Որտե՞ղ է անցնում նախկին եւ ներկա քաղաքական դիրքորոշումների սահմանը։ Ու խնդիրն այստեղ ոչ միայն քաղաքական դիրքորոշման փոփոխությունն է, այլեւ քաղաքական պատասխանատվությունը։ Ինչպե՞ս է այդ փոփոխությունը բացատրվում ընտրողին, եւ որքանո՞վ են իրար հետ համատեղելի նախկին ու ներկա հայտարարություններն ու գործողությունները։ Հենց այս համատեքստում էլ Ղրիմի վերաբերյալ հայտարարությունը դուրս է գալիս մեկ հարցազրույցի շրջանակներից։

ՂՐԻՄԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇ

Հայաստանի քաղաքական բանավեճում Ղրիմի հարցը վաղուց միայն ռուս-ուկրաինական հակամարտության թեմա չէ։ Այն նաեւ առնչվում է ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ միջազգային իրավունքի սկզբունքների փոխհարաբերությանը։

Ու այստեղ առաջանում է հայկական քաղաքական դաշտի համար հատկապես զգայուն հարց. եթե քաղաքական ուժը մերժում է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում լինելու ճանաչումը, ապա ինչպե՞ս է այդ դիրքորոշումը համադրում Արցախի հարցում նախկինում կամ այսօր արտահայտվող մոտեցումների հետ։

Մի կողմից՝ խոսվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, մյուս կողմից՝ Ղրիմի դեպքում այդ սկզբունքի կիրառումը մերժվում է։ Իսկ Հայաստանի հասարակությունը տարիներ շարունակ հենց ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների փոխհարաբերության շուրջ է քննարկել Արցախի խնդիրը։

Այս հակասությունն առավել ուշագրավ է այն պատճառով, որ խոսքը Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած քաղաքական ուժի մասին է։

«ՈՉ ԹՇՆԱՄԱԿԱՆ» ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ «ոչ թշնամական» ձեւակերպումը նույնպես պատահական մանրուք չէ։ Քաղաքական բառապաշարում տարբերություն կա «ոչ թշնամական», «բարեկամական», «ռազմավարական գործընկերային» եւ «դաշնակցային» հարաբերությունների միջեւ։

Երբ քաղաքական ուժը նախկինում օգտագործվող «ռազմավարական գործընկեր» կամ «դաշնակից» բնորոշումների փոխարեն ընտրում է առավել չեզոք՝ «ոչ թշնամական» ձեւակերպումը, բնականաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք փոխվում է նաեւ հարաբերությունների ընկալումը։

Ի վերջո, նույն քաղաքական ուժը տարիներ շարունակ իր արտաքին քաղաքական դիրքավորումը ներկայացրել է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների պահպանման, անվտանգության համակարգերի եւ տարածաշրջանային հավասարակշռության տեսանկյունից։ Եվ ընտրազանգվածից ձայներ է ստացել նաեւ այդ քաղաքական օրակարգի շրջանակում։

Հետեւաբար, եթե բառապաշարն է փոխվում, ընտրողն իրավունք ունի իմանալու՝ փոխվո՞ւմ է նաեւ քաղաքականությունը։

Ո՞ՒՄ Է ՈՒՂՂՎԱԾ ԱՅՍ ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

Քաղաքական հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն բառացի բովանդակությամբ, այլեւ այն միջավայրի համատեքստում, որտեղ դրանք հնչում են։

Եթե մանդատավոր ընդդիմության ներկայացուցիչը ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ օգտագործում է ավելի զգուշավոր եւ չեզոք բառապաշար, իսկ այդ մասին խոսում է իշխանությանը մոտ համարվող մեդիա հարթակում, ապա առնվազն հարց է առաջանում՝ արդյո՞ք սա նոր հանրային ուղերձի ձեւավորման փորձ է։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, այս օրերին Ստրասբուրգում է գտնվում, Աննա Գրիգորյանը հակառուսական հայտարարություններ է անում։ Համաձայնեք՝ այսքան «պատահականությունները» արդեն դժվար է պարզապես պատահականություն համարել։

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐՈՂԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՐՑԸ

Այս ամենի արդյունքում խնդիրը վերածվում է ավելի լայն քաղաքական հարցի. արդյո՞ք «Հայաստան» դաշինքը վերանայում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի նկատմամբ իր նախկին դիրքավորումը։ Թե՞ միշտ էլ հակառուս են եղել, նոր են բացահայտվում։ Իսկ գուցե ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքական գործիչներից ովքեր իրենց փողերը որ երկրո՞ւմ են պահում կամ, ասենք, ում թոռները որ երկրի քաղաքացի են։

Եթե՝ այո, ապա ընտրողն իրավունք ունի հասկանալու՝ ինչո՞ւ է այդ վերանայումը տեղի ունենում, ե՞րբ է այն ձեւավորվել, ո՞րն է դրա ռազմավարական նպատակը, եւ ինչպե՞ս է այն կապվում Հայաստանի անվտանգության ու արտաքին քաղաքական շահերի հետ։ Եթե՝ ոչ, ապա նույն ընտրողը կարող է պարզաբանում պահանջել՝ ինչո՞ւ են օգտագործվում այնպիսի ձեւակերպումներ, որոնք էապես տարբերվում են նախկին քաղաքական բառապաշարից։

Սա արդեն միայն Աննա Գրիգորյանի անձնական դիրքորոշման հարցը չէ։ Երբ նման հայտարարություններ անում է խորհրդարանական խմբակցության ղեկավարը, դրանք անխուսափելիորեն հարցեր են առաջացնում ամբողջ քաղաքական ուժի դիրքորոշման վերաբերյալ։ Իսկ որեւէ հերքող կամ հակառակ հայտարարություն առ այս պահը չի եղել, ոչ էլ Գրիգորյանին հեռացրել են խմբակցության ղեկավարի պաշտոնից։

Եվ հենց այստեղ է, որ Ղրիմի վերաբերյալ մեկ հայտարարությունը դադարում է լինել պարզապես բերանից թռած խոսք։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարներըԻշաոտնուկի գահակալները․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՇոկային տեսարանների պակաս չի լինելու․ ԲԱՄԲԱՍԱՆՔԴաժե ձեր մեռնելուց հետո ձերոնք ձեզնից «քյար» չեն ունենա․ ԶԱՐՄԱՆՔՔոչարյանը երեք մեսիջ հղեց Արեւմուտքին․ Հայկ ԲաբուխանյանՄանախին ձերբակալել են Կիևը բառացիորեն կանգ է առել. քաղաքը տրանսպորտային կոլապսի մեջ է (Տեսանյութ, Ֆոտո)Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալՀավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀայաստանինՀայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպումԱսում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կայինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՇվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված