Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia
ՄիջազգայինԼեհաստանը պատրաստում է Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում լիարժեք պատրաստվածության մասին օրենք, հաղորդում է Wydarzenia-ն։
Հրապարակման համաձայն, օրենքը նախատեսված է երկրի պաշտպանության կառավարման համակարգի բարելավման և կարևորագույն տարածքներ զորքերի տեղափոխման արագացման համար։
Հիմնական դրույթները, որոնք Լեհաստանի իշխանությունները մտադիր են հաստատել, հետևյալն են.
Օրենքը պետք է թույլ տա լեհական և դաշնակից զորքերի նախնական տեղափոխումը պոտենցիալ սպառնալիքի գոտիներ։
Լեհաստանի պաշտպանության արձագանքման ծրագիրը պետք է ուղղակիորեն կապված լինի ՆԱՏՕ-ի արձագանքման համակարգի հետ։
Լեհաստանի իշխանությունները նախատեսում են նախապես պատրաստել անհրաժեշտ ենթակառուցվածքները և ավելի արագ պետական մարմինները բերել բարձր պատրաստվածության վիճակի։
Կընդլայնվի մշտական ծառայության և պաշտպանության կառավարման համակարգում ընդգրկված գործակալությունների և կազմակերպությունների թիվը։
Քաղաքացիական հրամանատարական կետերի աշխատակիցները պարտավոր կլինեն աշխատել հատուկ պայմաններում, այդ թվում՝ տուն վերադարձի սահմանափակմամբ։
Կփոփոխվեն ոչ ռազմական օպերատիվ պլանավորման, պաշտպանության նախապատրաստման, վարժանքների և հատուկ դասընթացների կանոնները։
Աղբյուրը շեշտում է, որ նոր իրավական նորմերը պետք է վերացնեն նորմալ խաղաղ ռեժիմի և ռազմական դրության միջև եղած բացը, ինչպես նաև հաշվի առնեն հիբրիդային սպառնալիքները, կիբեռհարձակումները և ապատեղեկատվությունը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
