ՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸ
Արթիկի թեմից Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը տեղեկացավ, որ վաղը հոկտեմբերի 3-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Քրիստոսի 72 աշակերտների տոնը։ Այդ օրը ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ուխտի օրն է։ Նույն օրը Արթիկի թեմի բարեխնամ առաջնորդ, Գերաշնորհ Տեր Նարեկ Ավագյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Լմբատավանք կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։ Սկիզբը ժամը 11։00-ին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
