ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման
ԱռողջապահականԱպահովագրությունը բաժանել է երկու փուլի. մինչև ընտրությունները և ընտրություններից հետո։ Մինչև ընտրությունները մարդիկ շատ լավ սպասարկվեցին ապահովագրության շրջանակներում։ Այդ ժամանակահատվածում քաղաքացիները ստացել են անվճար բժշկական օգնություն և սպասարկում, մինչդեռ համավճարների հետ կապված խնդիրներն առավել սրվել են ընտրություններից հետո,-անդրադառնալով ապահովագրության փոփոխությանը՝ մտահոգություն հայտնելով ինչպես գործող ապահովագրական համակարգի, այնպես էլ դրա ընդլայնման հետևանքների վերաբերյալ, նկատում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը.
- Բկ-ների տնօրենների և նախարարության միջև եղել է պայմանավորվածություն, որի արդյունքում քաղաքացիների համար ընտրություններից առաջ ապահովվել է ավելի լավ սպասարկում, որպեսզի բնակչությունը գոհ լինի։Իսկ այսօր քաղաքացիների համար առողջապահական համակարգը դարձել է նյարդայնացնող։
Խնդիրը միայն վճարների մեջ չէ, կան նաև բժշկական ծառայությունների որակի և դրանց հասանելիության հետ կապված խնդիրներ։Ընտանեկան բժիշկների համար ևս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման:
Ապահովագրության ներդրումից հետո ՀՀ քաղաքացիների առողջապահական սպասարկումը դարձել է հերթերով, սպասարկման խնդիրներով և վճարումներով լի։ Անհասկանալի հերթեր են, անհասկանալի սպասարկում է, և մարդիկ ստիպված վճարում են այդ անհասկանալի բուժօգնության համար։ Եթե նախկինում քաղաքացիների համար առկա էր անվճար բժշկական օգնության բաղադրիչ, ապա այսօր արդեն համավճարներ են առկա։
Աննախադեպ մի բան է եղել Հայաստանում. մինչև 18 տարեկան երեխաները, ովքեր ունեին անվճար բժշկական օգնության հնարավորություն, արդեն սպասարկվում են համավճարով։ Տարբեր հիվանդությունների դեպքում որոշակի թվից ավելի այցելությունները բժշկին, դառնում են վճարովի։
Խնդիրն առավել զգալի է դառնում քրոնիկ հիվանդություններ ունեցողների դեպքում։
200.000 դրամից ցածր ստացողները խոցելի խավ են․ հարկավոր է ընդգծել, որ 200.000 դրամը «կեղտոտ» աշխատավարձն է, և երբ դրանից հանում ենք հարկերը, այդ 200 000-ը զգալիորեն նվազում է։ Ուստի այդ քաղաքացիներն արդեն իսկ դժվարությամբ են հոգում իրենց ծախսերը այս թանկացումների պայմաններում, և նրանց համար ապահովագրության վճարը կարող է լրացուցիչ բեռ դառնալ։ Պիտի վճարեն ապահովագրության համար, հետո գնան հերթեր կանգնեն, համավճարներ մուծեն, նոր ստանան որոշակի բժշկական օգնություն և սպասարկում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
