Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին ԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման Վիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպից Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Այնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավոր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին Հրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերը Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի The Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելու

Ալիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում Փաշինյանին

Հայաստանից պաշտոնական մակարդակում հնչող խաղաղասիրական հայտարարություններն այդպես էլ անպատասխան են մնում պաշտոնական Բաքվից, որը փաշինյանական՝ խաղաղության գործընթացին չվնասելու, խաղաղությունը խնամելու, փայփայելու թեզերին պատասխանում է կտրուկ, կոշտ ու ագրեսիվ խոսույթով՝ ցույց տալով, որ իրենք ամենևին տրամադրված չեն Հայաստանի հետ տևական ու կայուն խաղաղություն հաստատելու հայկական առաջարկին։

Հակառակը՝ Բաքվի բռնապետը բոլորովին չի թաքցնում, որ Հայաստանից դեռ բազմաթիվ պահանջներ ու սպասելիքներ ունի, որոնց բավարարման դեպքում միայն կարող է մտածել՝ ստորագրի՞ խաղաղության փաստաթուղթը, թե ոչ։

Եվ թող հայաստանյան իշխանությունները ջայլամի քաղաքականությամբ ամեն անգամ խուսափեն հակադարձել Բաքվի ագրեսիվ ու զավթողական տրամադրություններով հագեցած հայտարարություններին՝ ասելով, թե այդպես կխաթարեն առանց այն էլ փխրուն խաղաղությունը և պատերազմ կսադրեն․ Ալիևն ու իր քաղաքական վերնախավը դրանից ոչ թե ամաչում են, դեռատի աղջկա պես շիկնում, այլ ավելի ու ավելի են հանդգնում ու հրապարակային հայտարարություններում չեն էլ փորձում զսպել իրենց իրական զգացմունքները հայ ժողովրդի, հայաստանյան իշխանությունների նկատմամբ։
 
Հիմա էլ Ալիևը Հայաստանի ներկա իշխանությունների դեմ է հայտարարությամբ հանդես եկել՝ երևի այդպես պատասխանելով Փաշինյանի զգուշավորությանն ու վախվորած քաղաքականությանը Ադրբեջանի հանդեպ։ Նա իր ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության ութերորդ համագումարում ելույթի ժամանակ Փաշինյանի ղեկավարությանը մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու և Ադրբեջանի ժողովրդին վիրավորելու մեջ, ինչի մասին ադրբեջանցիները պետք է երբեք չմոռանան. «Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը։ Ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան դա»։
 
Մինչ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է հայ ժողովրդի հիշողությունից ջնջելու Արցախի պատմության բոլոր դրվագները՝ դրա հայկական ծագման ու պատկանելության հետ միասին, պատմության դասագրքերից հեռացնել է տալիս Արցախի մասին բոլոր հիշատակումները և բռնի տեղահանված արցախցիներին էլ պարտադրում, որ մեկընդմիշտ մոռանան պատմական հայրենիք՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքի մասին, մինչ առաջին տպավորությամբ ձեռք ձեռքի տված Ալիևի հետ՝ աչք է փակում Արցախում հայկական պատմամշակութային կոթողների, եկեղեցիների՝ Ամարասի, Գանձասարի... յուրացման ու ոչնչացման վրա՝ դրանով իսկ փաստելով, որ միակարծիք է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, Ալիևը շեշտում է, որ ադրբեջանցի ժողովուրդն իր հիշողությունից երբեք չի ջնջի Հայաստանի հասարակության, բոլոր իշխանությունների նկատմամբ ունեցած ատելությունը, հային ոչնչացնելու և նրա ունեցվածքը զավթելու մոլուցքը։ Իսկ այդ ամենը հրամցնում է իբրև պատմական անարդարության հանդեպ անհանդուրժողականության դրսևորում։
 
 Ամեն դեպքում՝ անհանդուրժողականությունից խաղաղություն չի ծնվում, և եթե հայ պաշտոնյաները հայտարարում են, թե հանուն խաղաղության պատրաստ են մոռացության տալ իրենց անցյալն ու պատմությունը, ապա դիմացինն առնվազն պետք է ևս այդպիսի «ներողամտություն» ցուցաբերի։ Իսկ միակողմանի «ներողամտությունն» արդեն թուլության, դիվանագիտական անկարողության, քաղաքական տկարության ու սաստիկ վախի նշան է, եթե, իհարկե, ոչ թշնամու հետ ուղղակի ու հանցավոր համագործակցության։ Մենք իրականում չգիտենք, թե այսպես կոչված խաղաղության գործընթացի կուլիսներում ինչ է կատարվում և երկու երկրների ղեկավարներն ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերում հանրային աչքից հեռու։

Հանրությունը տեսնում է այն, ինչ իրեն հրամցվում է։ Իսկ հրամցվում են մի կողմից՝ հայկական իշխանությունների զիջողական տրամադրությունները՝ որպես խաղաղության ճանապարհային քարտեզ, մյուս կողմից՝ ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական կողմին ներկայացվող ուլտիմատումները՝ պատերազմ չսկսելու սպառնալիքով։ Եվ հենց ողջ խաղադրույքն այդ պատերազմից խուսափելու խոսույթի վրա է դրված։ Հայաստանի իշխանությունները պարտավորություն են ստանձնել հայ հասարակությանն ամեն գնով վախեցնելու հնարավոր պատերազմներից և պարտադրելու, որ հանուն այդ պատերազմների կանխման՝ թույլ տան, որ իշխանությունները զիջումների գնան ադրբեջանական կողմին։ Իսկ Ադրբեջանն իր հերթին՝ ջուր լցնելով մեր իշխանությունների ջրաղացին, այդ ֆոնն է ապահովում՝ վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելով մեր ժողովրդի շրջանում, որ համառելու ու արժանապատվություն «խաղալու» դեպքում զենքով ու ռազմական գործողություններով կպարտադրեն այն, ինչ մենք կհրաժարվենք խաղաղ ճանապարհով անել։ 
 
Պատահական չէ, որ նշված համագումարում ունեցած ելույթի ժամանակ Ալիևը նաև հայտարարել է, թե վերջին հայ-ադրբեջանական պատերազմում «փառահեղ հաղթանակից հետո» իրենց ջանքերն ուղղված են երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։ Ալիևի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ, և ինքը դեռ նորանոր տարածքներ զավթելու հավակնություններ ունի։ Որևէ կասկած կա՞, որ այդ նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարածքների հետ են կապված, որոնց անունը Փաշինյանն անկլավներ է դնում ու տալիս դրանց հորինովի ադրբեջանական անունները։ Արդյո՞ք միայն այդքանով նրա ախորժակը կսանձվի։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում ՓաշինյանինԱՀԱԶԱՆԳ.Ընտանեկան բժիշկների համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակմանՎիճաբանել են, հարվածել իրար․ Մանախը կրակել է ընկերոջը․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել միջադեպիցԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱյնթապում ընկերների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. կա վիրավորՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀրապարակվել են վարորդական իրավունքի տեսական քննության նոր հարցաշարերըՀարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունըՀայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնիՀոկտեմբերի 3. Օրվա խորհուրդ Իսլամական աղոթքում խաղաղության գաղափարը կենտրոնական նշանակություն ունի. Արտակ ԶաքարյանThe Guardian. Կիևում արևմտյան դիվանագետները ավելի ու ավելի հաճախ են իրար մեջ քննարկում, թե ինչպես են ձմռանը փախչելուԱՄՆ-ում փորձում են փրկել մահապատժի ենթարկված կնոջը փրկելու համարԷստոնիան, Լատվիան և Լիտվան պատրաստվում են Ռուսաստանի և Բելառուսի հետ խոշոր պատերազմի. The AtlanticԿիևի մոտ լիովին ոչնչացվել է Ուկրաինայի խոշորագույն դեղագործական դիստրիբյուտորներից մեկի պահեստը (Տեսանյութ)Լեհաստանը պատրաստում է ՌԴ-ի հետ պատերազմին լիարժեք պատրաստվածության մասին օրենք. Wydarzenia«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված