ՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվել
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում գրանցվել է մահվան դեպք՝ կապված հատուկ վտանգավոր վարակի հետ: 28-ամյա լաբորատորիայի աշխատակից Դարյա Շ.-ն, ով աշխատել է ժանտախտով վարակված կենդանիների հետ, մահացել է հիվանդանոցում:
Նախնական տվյալներով՝ մահվանից առաջ նա բժիշկներին պատմել է, որ ախտորոշման համար կենսանյութ հավաքելու ժամանակ պատահաբար կոտրել է վարակի հարուցիչով փորձանոթը։ Մասնագետների եզրակացության համաձայն՝ մահվան պատճառ է դարձել թոքային ժանտախտը:
Կնոջ հոսպիտալացումից հետո Շելեխովի հիվանդանոցում, որտեղ նա անցկացրել է երեք օր, կարանտին Է մտցվել։ Աշխատակիցներին և հիվանդներին մեկուսացրել են, իսկ բոլոր նրանց, ովքեր շփվել են մահացածի հետ, բժշկական հսկողության տակ են վերցրել։
Telegram ալիքի տվյալներով՝ հիվանդանոցներում գտնվում է 189 մարդ, նրանցից մի քանիսի մոտ ժանտախտին բնորոշ ախտանշաններ են ի հայտ եկել։ Իրկուտսկի շրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ սահմանափակումները մտցվել են «առանձնապես վտանգավոր վարակի» կասկածի պատճառով:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk


