Վազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու. Ծնողական բնօրրան դարձած «Մեր տունը»
«Մեր Տունը» ՀԿ-ի գործադիր տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը շարունակում է օգնել եւ նեցուկ դառնալ ծնողազուրկ և անապահով երիտասարդ կանանց կայացմանը՝ ապահովելով հոգատար տնային միջավայր և ընձեռելով կրթություն, աշխատանք և մասնագիտական կարողություններ ձեռք բերելու հնարավորություններ: Նրա կարծիքով կնոջ առաքելությունն արարելն է:
Թեեւ այսօր «Մեր տունը» ՀԿ-ում ֆիննանսական խնդիրներով պայմանավորված այլեւս չեն բնակվում մանկատան շրջանավարտ և անապահով ընտանիքների աղջիկները, որոնց տարիներ շարունակ փողոցում հայտնվելու վտանգից հետ է պահել եւ մայրական սեր ու նվիրում տվել Տիգրանուհի Կարապետյանը, այնուամենայնիվ այն մնացել է, որպես մայրական տուն, որտեղ մանկատան աղջիկները իրենց ընտանիքներում մի փոքր խնդիր ունենալու դեպքում վազում են իրենց համար մայր դարձած Տիգրանուհու գիրկը՝ ապահովություն ու մայրական փաղաքշանք գտնելու։
Աղջիկները փաստում են նրանք չէին լինի այսօրվա մայրերն ու օրինակելի ընտանիքի կանայք, եթե փողոցից նրանց մոր պես գրկած «Մեր տունը» հկ չբերեր Տիգրանուհի Կարապետյանը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk