Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Մթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն Ազիզյան Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին Հոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվում Երևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբ Եղանակը Հայաստանում Եղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում

Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքը խզել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և այժմ պետք է դրա հետևանքները կրի՝ բարձր գնաճի և թանկ գազի տեսքով։ 

 

Նա այդ մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում։

 

Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանը ո՛չ Եվրոպային, ո՛չ Արևմուտքին չի սպառնում և հանդես է գալիս այլ երկրների հետ հավասար գործընկերության օգտին։

 

Նա նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաները դարձել են խնդիրների աղբյուր, ոչ թե անվտանգության երաշխիք։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունները հարվածել են նաև ամերիկացիներին, և Վաշինգտոնը պետք է դասեր քաղի՝ նախընտրելով բանակցություններն ուժի ցուցադրությունից։

 

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանի համար կարևորագույն իրադարձությունը լինելու է իր դեմ հանդես եկող ուժերի նկատմամբ հաղթանակը։ Նրա պնդմամբ՝ կարգավորման հիմքում պետք է լինեն Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և «ազգայնականությունից հրաժարվելը»։

 

Մեդվեդևը Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակը «չափազանց վատ» է գնահատել՝ դա կապելով ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետ։ Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում հավաքական անվտանգության ապահովման նախաձեռնություն է մշակել։

 

Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանն Իրանին աջակցել է դիվանագիտական միջոցներով, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակելով այն բանաձևերը, որոնք, նրա պնդմամբ, կարող էին Իրանի դեմ հարվածներն իրավական հարթություն տեղափոխել։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն ԱզիզյանՊետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ինՀոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվումԵրևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբԵղանակը ՀայաստանումԵղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի ՄեդվեդևՉթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ ԽանումյանՖրանսիայում այդպես էլ չի հանդարտվում դպրոցականների բողոքի ցույցերի քաոսըՄեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտագի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված