Մերցի անիմաստ «շուստրիությունը» Կիեւում
ՄիջազգայինԿիեւ այցելած կանցլեր Մերզը դիմեց Պուտինին.
«Ես կրկին ուզում եմ նույն կոչը անել այստեղից։ Պարոն Պուտին, դադարեցրեք այս անիմաստ պատերազմը։ Մենք պատրաստ ենք բանակցել, պատրաստ ենք քննարկել այն դադարեցնելու ուղիները։ Սակայն Ուկրաինայի քաղաքացիական բնակչության վրա այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն։ Այստեղ ամեն օր կատարվում են ռազմական հանցագործություններ։
Մենք խոսում ենք ենթակառուցվածքների մասին։ Երկիրը պատրաստվում է ձմռանը։ Ես կրկին դիմում եմ Ռուսաստանի ղեկավարությանը, Ռուսաստանի նախագահին. դադարեցրեք այս պատերազմը։ Մենք կարող ենք բանակցել, բայց միայն այն բանից հետո, երբ զենքը լռի։ Եվ զենքը պետք է լռի»։
Անիմաստ շուստրիություն է: Անցած տարի, երբ բանակցում էին եւ այդ պահին «զենքը գրեթե լռել էր», մասնավորապես Գերմանիան էր, որ ձախողման տաևրավ այդ գործընթացը: Ընդ որում, այդ ժամանակահատվածն օգտագերծելով Ուկրաինային վերազինելու համար: Ու հիմա Մերցը, ով, չմոռանանք, իր ղեկավարած երբեմնի անվիճելի առաջատար ուժին հանսցեց հետնապահների կարգավիճակի,. նույն խաղմն է ուզում խաղալ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk