ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ) Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերը

Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք

Մշակութային

Շատերը կհիշեն 2022-ի աղմկահարույց պատմությունը, երբ ազգությամբ բաշկիր ռեփեր ԱԼԻՇԵՐ ՎԱԼԵԵՎԸ՝ առավել հայտնի Մորգենշտերն անունով, պատրաստվում էր Երեւանում համերգ տալ։ Դեռահասների ու երիտասարդների շրջանում իր աղմկահարույց կերպարով հայտնի այս արտիստի անունը տարիներ շարունակ կապվել է անբարոյականության, թմրամիջոցների օգտագործման եւ հակաքրիստոնեական բովանդակության հետ։ Այն ժամանակ հասարակական ընդվզումը չուշացավ։ Մի շարք հեղինակավոր մարդիկ հրապարակավ ահազանգեցին հուդայականություն ընդունած Մորգենշտերնի մասին՝ մատնանշելով նրա քրիստոնեական արժեքների նկատմամբ ունեցած խայտառակ վերաբերմունքը։ Բարձրացված աղմուկը տեղ հասավ, եւ նախատեսված համերգը, ի վերջո, չեղարկվեց։ Թվում էր՝ պատմությունն ավարտված է։ Բայց՝ ոչ։

Չորս տարի անց նույն Մորգենշտերնը կրկին ճանապարհ է հարթում դեպի Երեւան։ Այս անգամ՝ ավելի մեծ հավակնությամբ եւ, ըստ ամենայնի, առանց այն դիմադրության, որը 2022-ին ստիպեց վերջինիս չեղարկել ելույթը։ Դեկտեմբերի 19-ին նա պատրաստվում է մենահամերգ ունենալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տոմսերի վաճառքն էլ մեկնարկել է։ Վերջին հինգ տարվա ընթացքում նա առաջին անգամ ելույթ կունենա ԱՊՀ տարածքում, ինչի մասին «աչքալուսանքը» հայտնել է անձամբ իր ինստագրամյան էջում։ Այսինքն՝ այն, ինչը չորս տարի առաջ Հայաստանում հասարակական լուրջ ընդվզման պատճառ դարձավ, այսօր մատուցվում է որպես մեծ երաժշտական իրադարձություն՝ «Մորգենշտերն Ֆեստ» խորագրով։

Այսքանից հետո՝ հարցն այլեւս միայն Մորգենշտերնի մասին չէ։ Հարցն այն է՝ ի՞նչ փոխվեց չորս տարվա ընթացքում՝ Մորգենշտե՞րնը, նրա երգե՞րը, թե՞ Հայաստանի չափանիշները։ Եվ եթե այն ժամանակ նրա ներկայությունը Հայաստանում անընդունելի էր, ապա ո՞վ եւ ի՞նչ հիմնավորմամբ որոշեց, որ այսօր կարելի է նրա համար կրկին բացել Երեւանի ամենամեծ բեմերից մեկը։

Ըստ էության, Մորգենշտերնի մենահամերգի համար Հայաստանում լավագույն պարարտ հողն է նախապատրաստվել։ Դրանում վստահաբար համոզված է նաեւ հենց ինքը՝ երգիչը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ Երեւանում էր, վայելում էր այն ժամանակվա ԱԺ նախագահ, այժմ՝ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի ընկերակցությունը։

«Բարի գալուստ, Մորգենշտերն», - ապրիլ ամսին նման գրառում էր արել սոցցանցում Ալեն Սիմոնյանը եւ հրապարակել ռեփերի հետ լուսանկար Երեւանում։

Հակառուսականությամբ ողջ Արեւմուտքի հետ մրցակցության մեջ մտած հայաստանյան իշխանություններն, իհարկե, առնվազն ԱԺ նախագահի կամ ԱԽ քարտուղարի մակարդակով պետք է դիմավորեն ՌԴ ներքին անվտանգության կողմից երկրից վտարված Մորգենշտերնին։ Մի մարդու, որը ՌԴ արդարադատության նախարարության որոշմամբ՝ օտարերկրյա գործակալների ռեեստրում է ընդգրկված։ Համաձայնեք, չի կարող պատահականություն լինել, որ Ռուսաստանի ներքին թշնամիները, հատկապես եթե սատանիստ են ու այլանդակ, մեկը մյուսի հետեւից հայտնվում են երեւանյան բեմերում:

Հակաեկեղեցական արշավ սկսած հայաստանյան իշխանությունները, բնականաբար, պիտի թույլ տան, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ ունենա քրիստոնեությունը հայհոյող, «666»-ը ճակատին դրոշմած մեկը։ Բայց, հետաքրքիր է՝ օրինակ, Հայաստանի Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառմանը մասնակցած բարձրաստիճան հյուրերը, չնայած նրան, որ այդ շարքերում կային նաեւ աղանդավորներ, ինչպե՞ս են վերաբերում այս երեւույթին։ Իհարկե, առաջին հերթին մեզ պետք է հուզի, ոչ թե այն, թե ինչ են մտածում ուրիշները, այլ թե մենք՝ ինքներս, ինչպես պետք է ընդունենք Երեւանի սրտում մեկին, որն ուղնուծուծով մեր դեմ է։

Արժանապատիվ ՏԵՐ ԵԶՆԻԿ քահանա ՄԱՐԴԻՐՅԱՆԸ դեռ 2022 թվականին էր հիշեցնում, որ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերոնշյալ երգիչը ծաղրում եւ հայհոյում էր հայերին:

«Եվ այս անձը պատրաստվում է Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյանք է եւ անպատվություն․․․ Անընդունելի ենք համարում եւ դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը եւ կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց»,- գրել էր հոգեւորականը:

Իսկ ի՞նչ եղավ հիմա, ինչո՞ւ են լռում արվեստագետները, հոգեւորականները, հասարակ քրիստոնյաները․․․  Մենք դեռ ունե՞նք այն կարմիր գծերը, որոնց համար երեկ պատրաստ էինք բարձրաձայնել, թե՞ դրանք էլ ենք հանձնել օրվա քաղաքական ու շուկայական նպատակահարմարությանը։ Լռությունը այս դեպքում պարզապես լռություն չէ։ Լռությունը համաձայնության ամենահարմար ձեւն է։ Իսկ եթե քրիստոնեական արժեքները, ազգային արժանապատվությունն ու մեր երեխաների դաստիարակությունը մեզ համար իսկապես արժեք են, ապա դրանց մասին պետք է հիշել ոչ թե այն ժամանակ, երբ դա հարմար է, այլ հատկապես այն պահին, երբ խոսելը դժվար է։

Երեւանը կարող է ընդունել հազարավոր հյուրերի, բայց պարտավոր չէ ամեն գնով ընդունել ամեն ինչ։ Բեմը նույնպես ընտրություն է։ Իսկ ընտրության պահին ամենակարեւորը ոչ թե այն է, թե ինչքան մարդ է տոմս գնելու, այլ՝ ինչի կողքին ենք մենք կանգնելու։ Չորս տարի առաջ այս հարցում ձայն բարձրացվեց։ Այսօր գոնե պետք է ինքներս մեզ հարցնենք՝ մե՞նք ենք փոխվել, թե՞ պարզապես այլեւս թասիբ չունենք նույն բանն ասելու համար։ Եթե դեռ ունենք՝ ժամանակն է խոսելու։ Եթե՝ ոչ, գոնե ազնվություն ունենանք խոստովանելու, որ մեր լռությունն էլ արդեն ընտրություն է։ Այլապես տպավորություն է, որ եթե անգամ խմբակային պոռնո ցուցադրելու համար համալիրը վարձակալեն, համապատասխան գումարի դիմաց տնօրինությունն անգամ դրա վրա աչք կփակի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված