ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ) Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերը

Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է անվանի դերասան, ռեժիսոր ԶՈՀՐԱՊ ԲԵԿ-ԳԱՍՊԱՐԵՆՑԻ հետ:

«ԵՐԲ ՄԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՈՐԿՐԱՄՈԼ, ՆՐԱ ՀԵՏ ԻՆՉ ՈՒԶԵՆ, ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ»

— Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ 44 օրյա պատերազմի տարելիցին, երբ հայ ժողովուրդը սգում էր իր զավակների կորուստը, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի մենահամերգը։

— Նախ սկսենք նրանից, որ հեռուստատեսությունում նման պատահականություններ տեղի չեն ունենում, այն էլ Հանրայինում: Շատ պարզ ծրագիր է. չեմ ցանկանում իշխանություն ասել, բայց նրանք վերացնում են հերոս հասկացողությունն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով, որ սերունդները չիմանան հերոսն ու ազգասիրությունն ինչ է: Դարձնում են որկրամոլ: Հուսամ՝ չի ստացվի դա նրանց մոտ, որովհետեւ երբ մի ժողովրդի դարձնում են որկրամոլ, ապա նրա հետ ինչ ուզեն, կարող են անել՝ լափը լցնեն դեմն ու...

Ցավում եմ շատ, բայց վստահ եմ դա մեծամասնությունը չէ, ավելին՝ արդեն մարդիկ հասկանում են: Իսկ ովքեր էլ չեն հասկանում, պետք է նրանց հետ զրուցել, որ հասկանան՝ Ադրբեջանն ու Թուրքիան անում են Հայաստանի հետ այն, ինչ ցանկանում են: Ասեմ, որ այդ պետությունները կանգ չեն առնելու, եթե այս իշխանությունները մնան իրենց դիրքում:

— Պարոն Բեկ-Գասպարենց, Հանրային հեռուստատեսությունն ընդունեց, որ սխալ է տեղի ունեցել, բայց արդյոք չպետք է դրան հաջորդեր այն, որ առնվազն հեռացվեին աշխատանքից պատասխանատուները:

—Ոչ ոք չի հեռացվի: Եթե մի գլխավոր հրամանատար պատերազմի պարտությունից հետո մնում է կրկին գլխավոր հրամանատար, ապա այդ փոքր պաշտոններն առավել ես կմնան, քանի որ ծառայում են նրան: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ հեռացվի, ապա փոխարինելու են նմանատիպ մեկով: Պետք է ամեն բան հիմովին փոխվի՝ սկսած դպրոցներից: Սովետական միաությունում՝ մինչեւ Համաշխարհային պատերազմը, որոշ հոգեւորականների հետեւից էին ընկնում, հետո ազգային արժեքներն էին դրվում կասկածի տակ: Բայց երբ պատերազմը սկսվեց, հասկացան, որ պետք է ազգայնացնել ամեն ինչ, որպեսզի մարդիկ հերոս ունենան, նույնիսկ հերոս էին հորինում: Իսկ սրանք հերոսներին են վերացնում:

«ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ ՄԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ ԳԼԽԻՆ ԲԵՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՒՅՆ ՓՈՐՁԱՆՔՆԵՐԸ»

— Արդյոք չկա մտավախություն, որ Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24-ին էլ կարող է լինել նույն մոտեցումը եւ Հանրայինով այդ օրը էլի քեֆ-ուրախություն ցուցադրեն:

— Այստեղ նրանց մոտեցումը պարզ է՝ լինի ապրիլի 24, թե մեկ այլ հիշատակի օր: Ոչ թե մտավախություն կա, այլ նրանք պատրաստ են ամեն ինչի: Ժամանակն է, որ մեր ազգը մի բռունցք դառնա: Ցավոք, սերնդեսերունդ մենք մեր ազգի գլխին բերում ենք նույն փորձանքները:

— Վերջերս ադրեջանցի զինծառայողը մտել է Սյունիքի մարզի Շաքի գյուղ եւ հրազենային վիրավորում հասցրել տեղի 38-ամյա բնակչուհուն: Սա՞ է խաղաղությունը:

—Իհարկե՝ դա չէ խաղաղությունը: Չեմ կարող 100 տոկոս մեկնաբանել, բայց չեմ էլ բացառում, որ այդ ադրբեջանցի զինվորին դիտավորյալ են թողել, որպեսզի գա՝ ցույց տալու համար իրենց ժողովրդին, որ տեսեք, թե ինչ «բարդակ» է Հայաստանի սահմանում տիրում՝ ով ուզի, կարող է հատել այն: Սա շատ լուրջ հարց է: Մեկ օր շուտ  պետք է կանգնեցնել այս ընթացքը, իսկ կանգնեցնելը մեկն է՝ իշխանափոխություն:

— Իշխանափոխության ուղղությամբ ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընդդիմության աշխատանքը:

— Բազմիցս եմ ասել՝ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում, յուրաքանչյուր ընդդիմություն կերազեր այսպիսի իշխանություն լիներ իր առջեւ, որ միանգամից փոխեին: Հուսամ, որ կփոխեն եւ ամեն բան կվերականգնվի: Հիմա երկու տարբերակ ունենք. կա՛մ լրիվ կործանում, կա՛մ փոխել ու տանել դեպի լավը:

Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության աշխատանքին, ես արդյունքներն եմ ցանկանում տեսնել: Այնքնան են խոսել ու ասել, հիմա արդեն արդյունք տեսնելու ժամանակն է: Ես, որպես հայ մարդ, դա եմ ուզում, գնահատականն արդյունքն է:

«ԱՆԱՂ ՈՒ ՀԱՑ ԵՆ, ՈՐ ՍՓՅՈՒՌՔԻՆ ԱՆՈՒՆ ԵՆ ԴՆՈՒՄ»

— Սփյուռքում ի՞նչ տրամադրություններ են տիրում հայաստանյան առկա իրողությունների վերաբերյալ։

— Բոլորին պարզ է, որ հայն ունի երկու զենք: Նույնիսկ դա թուրքին է պարզ, որ հայի զենքը եկեղեցին է ու սփյուռքը, որովհետեւ այդ երկու ուժերն են, որ Հայաստանին էլ ավելի են հզորացնում: Այս իշխանությունը միտումնավոր նաեւ սփյուռքի հետ է կապերը խզում, պարզ է՝ ում պահանջով: Ընկել է Հայ առաքելական եկեղեցու հետեւից: Մի տեսակ չեմ ուզում ասել, որ ոմանք անաղ ու հաց են, որ սփյուռքին անուն են դնում՝ ասելով հին շորեր են ուղարկում: Քըրք Քըրքորյանը սփյուռքից չէ՞ր, թե՞ Շառլ Անզնավուրը սփյուռքից չէր: Մտածված են պառակտում սփյուռքին: Բայց կրկնում եմ, հուսամ նրանց մոտ չի ստացվի: Այսօր ժողովրդի մեջ պետք է ոչ թե վախ լինի, այլ անհագստություն, որ այդ ինչպես պետք է ադրբեջանցին գա մտնի հայկական գյուղ եւ գործողություններ կատարի: Ուրեմն վաղն էլ կմտնեն, ինչ կուզեն կանեն:

— Լավ, սրա վերջը ի՞նչ է լինելու:

— Արդեն վերջն է: Սա վերջն է ու պետք է սա վերջանա: Էլի եմ ասում՝ մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ կկործանվենք՝ որպես տարածք կմնա գրված Հայաստան, բայց կդառնա չգիտեմ ինչ, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն եւ կեղծիքի վրա հիմնված «իշխանները» հեռացվեն: Մենք 300 միլիոն չենք, մենք շատ քիչ ենք ու դրա համար առավել քան ազգային պետք է մտածենք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված