Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել ժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ) Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին

Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվել

Ներքաղաքական

Համացանցում եւ մամուլում լայնորեն շրջանառվող տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետարանը հրահանգ է ստացել չհրապարակել այնպիսի տեսանյութեր, որտեղ կերեւա Արարատը։ Իսկ նման տեսարանների առկայության դեպքում տարբեր բաժիններ հրահանգ են ստացել հեռացնել տեսանյութը եւ նոր տարբերակով հրապարակել, որտեղ չի երեւա սուրբ լեռը։

Ի հեճուկս վերոնշյալի՝ սոցցանցերում մեկնարկել է ֆլեշմոբ։ Հարյուրավոր օգտատեր իրենց էջերում տեղադրում են Արարատի նկարը, հրապարակում երգեր ու բանաստեղծություններ Մասիսի մասին։ Եվ ահա այս ալիքը ինչ-որ կերպ զսպելու համար՝ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Երեւանի քաղաքապետարանը որեւէ հրահանգ չի՛ ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։ Երբ փաստ չկա, մնում է երեւակայությանը «զոռ տալ», - ընդգծել է Ազարյանը։

Իհարկե, հազարավոր խոսքերի փոխարեն՝ ավելի խոսուն կլիներ, որ քաղաքապետի խոսնակն իր գրառման տեքստի հետ հրապարակեր Սիս ու Մասիսի նկարը, բայց՝ հերթական անգամ Ազարյանը հայտարարությունը ներկայացրել է կից իր լուսանկարով։ Տեսնելով, որ սա էլ չանցավ եւ օգտատերերն օր օրի ավելի են ողողում սոցցանցերն Արարատի նկարներով, երգերով ու բանաստեղծություններով, քաղաքապետի խոսնակը հաջորդիվ մտել է ուղիղ եթեր՝ Ավինյան Տիգրանի հետ։

«Ճիշտն ասած, եկա էս բարձր կետից Արարատ լեռան ֆոնին լուսանկար ունենամ, էն էլ մարդիկ ասում են՝ քաղաքապետն ամպերին հանձնարարել ա էսօր փակեն Արարատ լեռը։ Էս մասին ինչ-որ բան ունե՞ք ասելու», - հետաքրքրվել է Ազարյանը շեֆից։

Ավինյանն էլ շարունակելով բեմադրությունը՝ նույնքան պատրաստված արձագանքել է․ «Բան ու գործ չունե՞ք անելու․․․ Շատ շուտով ամպերը կհեռանան ու բոլորս նորից կարող ենք սելֆիներ անել Արարատի հետ»։ Այսքանով Արարատի թեմայով ֆլեշմոբը Ջուլիետա Ազարյանը համարել է փակված, բայց բացել է ավելի խորքային մի հարց։

Ի՞նչ նկատի ունի Ավինյանն՝ ասելով, որ «շատ շուտով ամպերը կհեռանան», չէ՞ որ այդ ամպերը մեր ժողովրդի գլխին իր քաղաքական թիմն է կուտակել։ Ի վերջո, իր հարազատ իշխանություններն են հեռացրել Արարատի պատկերը Հայաստանից մուտքի եւ ելքի ժամանակ անձնագրերում դրվող կնիքի վրայից, նաեւ նոր անձնագրի նմուշում Խոր Վիրապը այնպիսի դիրքից են պատկերել, որ չերեւա Արարատը։ Հենց Նիկոլ Փաշինյանն է պարբերաբար հանդես եկել Արարատն ուրանալու ու մոռանալու դիրքերից։ Եվ հիմա ստացվում է, որ Ավինյանը դուրս է գալիս սեփական թիմի դե՞մ, թե՞ Արարատի գլխին կուտակված ամպերն այդպես էլ չի ցրվի, իսկ քաղաքապետարանն էլ կշարունակի խուսանավել Մասիսի պատկերներից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. Կոբախիձե

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված