Մակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». Bloomberg
ՄիջազգայինԷմանուել Մակրոնի տասնամյա նախագահության ընթացքում Ֆրանսիան դարձել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը»՝ բախվելով աճող պարտքի, դանդաղող աճի և քաղաքական անկայունության։
Bloomberg-ի տվյալներով՝ խորհրդարանական մեծամասնության կորուստը և 2024 թվականի վաղաժամկետ ընտրությունները սրել են քաղաքական ճգնաժամը։ Կառավարությունն այժմ կանգնած է բյուջե ընդունելու, ներդրողներին համոզելու եւ երկրի աճող պարտքը կառավարելու կարողության մեջ։
Հրապարակումը նշում է, որ Ֆրանսիայի պետական պարտքը կարող է գերազանցել ՀՆԱ-ի 120%-ը 2027 թվականին։ Այս ֆոնին երկրի փոխառության ծախսերը բարձրացել են, և ներդրողները ավելի զգույշ են դարձել ֆրանսիական ակտիվների նկատմամբ։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73449
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
