Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ
ՄիջազգայինԿիևում կայացած հանդիպման ժամանակ Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ։
Մերցը կասկածանքով է մոտենում Ուկրաինայի ԵՄ-ին լիիրավ անդամակցությանը առաջիկա տարիներին և առաջարկում է միայն «ասոցացված անդամակցություն»։ Սա Կիևին կտա ԵՄ միասնական շուկային մուտք գործելու հնարավորություն և դիտորդի կարգավիճակ Եվրոպական Միության խորհրդում, Եվրոպական հանձնաժողովում և Եվրախորհրդարանում, բայց առանց քվեարկության իրավունքի։
Զելենսկին մերժել է սա՝ պնդելով, որ Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ-ին «լիիրավ և հավասար» անդամակցություն։
Politico-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը մնում է Մերցի և Զելենսկու միջև վեճի հիմնական կետերից մեկը։
Եվրոպան նաև մերժել է Զելենսկու լրացուցիչ վճարումները՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk