ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր Եթե ինքը իր երգերով կարողանում է տասնյակ հազարավոր երկրպագուներ ունենալ ու իրենց մատուցել Արցախի մասին երգ, ապրի ինքը․ կպեք ձեր գործերին․ Ռուբեն Մխիթարյան Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Այս պատմությամբ Աննան ազատվեց հայտարարագրեր լրացնելուց․ hzham.am Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում

Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն

Վաղարշապատ համայնքի «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

 

«Վաղարշապատ համայնքի ավագանու հոկտեմբերի 5-ի նիստի օրակարգում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն առաջարկում է Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին շնորհել Վաղարշապատի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։

 

ՀՀ գործող վարչապետի կողմից հրահրված Հայ Առաքելական եկեղեցու ներսում առկա սուր տարաձայնությունների պայմաններում դրա կողմերից մեկի հետ հրապարակայնորեն նույնականացվող Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է։

 

Այս քայլը, ինչպես նաև Հայ Եկեղեցու դեմ իրականացվող ցանկացած այլ ապօրինի միջամտություն դիտարկում ենք որպես Առաքելական Եկեղեցին պառակտելու և կազմաքանդելու քաղաքականության սպասարկում։

 

«Մայր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը։

 

Նախաձեռնությամբ հանդես եկող ավագանու քաղաքական մեծամասնությունն՝ Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ, պարտավոր է հստակ պատասխանել հարցին․ արդյո՞ք պատվավոր կոչումը շնորհվում է տվյալ անձին՝ համայնքին մատուցած բացառիկ ծառայությունների համար, թե՞ համայնքի ներկայացուցչական մարմինը փաստացի ներգրավվում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ կառավարության կողմից սկսված արշավին։

 

ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Միաժամանակ Սահմանադրության 18-րդ հոդվածով պետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

 

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը «չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին»։

Այս սկզբունքը չի վերաբերում միայն կառավարությանը։ Համայնքի ավագանին նույնպես հանրային իշխանություն իրականացնող մարմին է, հետևաբար, այն չի կարող իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել որպես եկեղեցու դեմ սկսված պայքարի կողմ։

 

Պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը համայնքի պաշտոնական գնահատականն է, որը տրվում է հանրային մարմնի որոշմամբ։ Հետևաբար, եկեղեցական սուր հակամարտության պահին նման կոչման շնորհումը կարող է ունենալ շատ ավելի լայն քաղաքական և հանրային հետևանքներ, քան սովորական պարգևատրումը։

 

Եկեղեցու ներքին կազմակերպչական և կարգապահական հարցերի լուծման առաջնային իրավասությունը պատկանում է հենց եկեղեցական համայնքին, այլ ոչ թե պետական կամ տեղական իշխանություններին։

 

Եթե այսօր ավագանին պաշտոնական կոչումների և իր հանրային հեղինակության միջոցով դիրքավորվում է Հայ Առաքելական եկեղեցու ներքին հակադրության հարցում որպես կողմ, վաղը մեկ այլ պետական կամ տեղական մարմին կարող է նույն տրամաբանությամբ որոշել, թե որ հոգևորականն է արժանի պետական աջակցությանը, որ եկեղեցական դիրքորոշումն է իր համար ընդունելի, իսկ որը՝ ոչ։

 

Վաղարշապատի ավագանուն փորձում են օգտագործել հենց նման հակասահմանադրական նախադեպ ստեղծելու համար։ Դա արդեն պետություն-եկեղեցի սահմանադրական հարաբերությունների էության ոտնահարում է։

 

Այսպիսով, իշխող ՔՊ խմբակցությունը պարտավոր է հրապարակայնորեն ներկայացնել, թե տվյալ անձի կոնկրետ որ աշխարհացունց ծառայություններն են համայնքին հիմք հանդիսանում պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու համար, և ինչով է հիմնավորվում հենց այս պահին այդ որոշման ընդունման անհրաժեշտությունը։

 

Եթե այդպիսի հստակ և համայնքային շահից բխող հիմնավորում չկա, ապա ողջամիտ հարց է առաջանում․ արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմինը ներքաշվում է մի գործընթացի մեջ, որը հակասահմանադրական է և որով համայնքը ներքաշում են Եկեղեցու դեմ ընթացող, ադրբեջանական նարատիվին համահունչ վարկաբեկման ու հեղինակազրկման անօրինական արշավի մեջ։

 

Պետական և տեղական իշխանությունների պարտականությունը նման իրավիճակներում որևէ կողմին աջակցելը չէ։ Նրանց պարտականությունը սահմանադրական չեզոքություն պահպանելն է։

 

Կառավարության կողմից հրահրված Եկեղեցու պառակտման փորձերի հետևանքները պետք է հանգուցալուծվեն եկեղեցու ներսում` եկեղեցու կանոնական իրավունքի շրջանակում՝ առանց կողմնակի միջամտության։

Ավագանին պետք է զբաղվի համայնքի խնդիրներով, այլ ոչ թե դառնա գործիք կառավարության կողմից Եկեղեցու դեմ սկսված արշավում»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե«Ուսուցչի օրվան» նվիրված հաղորդման ընթացքում խոսվում էր՝«դասից թռնել», «թույն դասատուներ», խոսույթի մասին. Արմեն ՀովասափյանԻմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունըՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանՔաղաքացու օրը մի տարի խալի եք լվանում, խորոված ուտում, մարդիկ էլ նայում են իրար, չգիտեն՝ ինչ անեն․ Էդգար ՂազարյանՔոչարյանը՝ զինված ադրբեջանցու մասին․ Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց ա լինումԷդ ի՞նչ ինստիտուտ է, որ զանգել, ասել եք՝ աշխատողին տիրություն արա. Ղազարյանը՝ ՔՊ-ականինԵրբ հանրային ծառայողն ընդդիմադիր է, ասում եք՝ զսպված չէ, ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում էԱղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին. կան զոհեր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված