Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
Բաքվի գերության դժոխքով վերապրած Գեւորգ Սուջյանը գրում է.
Շնորհակալություն, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանին պաշտոնից ազատելու որոշման համար։
Բայց մի բան մինչև վերջ չեմ մոռանալու։
Սանամյան, Հակարիի կամրջի մոտ, երբ ես դժոխքից՝ ավելի քան 5 տարի անց, տուն էի վերադառնում, ինձ հարցրեցիր՝ Ադրբեջանցիների մոտ, ովքեր երկու կողմերիցս՝ զենքերով կանգնած էին, իսկ ես՝ ձեռնաշղթաներով…«Չե՞ս ուզում տուն գաս»։
Այդ խոսքերը ինձ համար դարձան այդքան տարի անց հայրենիքիս վերադառնալու ամենավատ հիշվող դրվագներից մեկը։
Ես քեզ պատասխանեցի,
«Հեսա հասնենք Երևան՝ կասեմ քեզ»։
Ուրախ եմ քո համար…
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
