Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում
Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգությունը ցնցել է ամբողջ համացանցը։ Հայտնի բլոգերի ամուսինը ինքնասպանություն է գործել։ Շատերին նրանց ընտանիքը կատարյալ էր թվում, բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան լավ էր կադրից դուրս։
Միլենա Պետրոսյանը հայտնի բլոգեր է Կեմերովոյում և դրա սահմաններից դուրս: Իր անձնական բլոգում նա ցույց էր տալիս կատարյալ պատկեր՝ սիրող ամուսին, հրաշալի երեխաներ, թանկարժեք նվերներ և շքեղ հանգիստ: Սակայն, ըստ ամենայնի, իրական կյանքում ամեն ինչ այդքան էլ վարդագույն չէր, առնվազն վերջին տարում:
Այժմ համացանցի օգտատերերն ակտիվորեն քննարկում են Միլենայի կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները։ Եթե 2024 թվականին նրա գրեթե յուրաքանչյուր հրապարակում ամուսնու հետ էր, ապա 2025-ին նա ավելի ու ավելի հազվադեպ էր հայտնվում նրա պոստերում, իսկ 2026-ին ընդհանրապես անհետացավ լրահոսից և story-ներից: Խոսվում է, որ ընտանիքում խնդիրները սկսվել են դեռ անցյալ տարի։ Ընդ որում, հենց վերջին ամիսներին Միլենայի եկամուտները բլոգից նկատելիորեն աճել էին, իսկ համացանցում ակտիվորեն քննարկում էին նրա արտաքին փոփոխությունը. նա էնդոսկոպիկ եղանակով բարձրացրել էր հոնքերը, կապեր (բրեկետներ) դրել և նկատելիորեն նիհարել։ Եթե համեմատենք Պետրոսյանի ներկայիս լուսանկարները Թաթուլի հետ հարաբերությունների սկզբում արված նկարների հետ, նկատելի է դառնում, թե որքան է նա փոխվել այս տարիների ընթացքում:
Милена и Татул Петросян
2026 թվականի հոկտեմբերի 3-ին 27-ամյա Թաթուլ Պետրոսյանը ինքնասպանություն է գործել Կեմերովոյի «Կրասնոյե» լճի մոտ գտնվող կանգառում։ Նրա մահից հետո հանգուցյալի քույրը՝ Նարինե Պետրոսյանը, հրապարակայնորեն մեղադրել է այրուն անհավատարմության մեջ։ Նրա խոսքով՝ Միլենան դավաճանել է ամուսնուն նրա մանկության լավագույն ընկերոջ հետ։ Եղբոր մահը իսկական հարված էր Նարինեի համար, և իր մեկնաբանություններում նա չի խորշում կոշտ արտահայտություններից։
«Նա և այդ այլանդակը պետք է պատասխան տան եղբորս մահվան համար»,- հայտարարել է Նարինեն՝ հավելելով, որ մտադիր է դատի տալ հարսին։ Նա նաև պատմել է, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ եղբորը խորհուրդ է տվել բաժանվել և ապրել հանուն երեխաների։
Նարինեն նաև նշել է, որ ողբերգության օրը Միլենան չի լացել, իսկ շտապօգնություն կանչելու փոխարեն զանգահարել է մեկ ուրիշին: Հանգուցյալի քույրն ունի իրավաբանական կրթություն և ինն տարի աշխատել է դատարանում, նա խոստացել է հուղարկավորությունից հետո «պատմել ողջ ճշմարտությունը» և հասնել մեղավորների պատժին։
Միլենա Պետրոսյանը պատասխանել է մեղադրանքներին իր բլոգում՝ փակելով մեկնաբանությունները հեյթից (ատելության խոսքից): Նա հայտարարել է, որ չի կարող հայտնել ճշմարտությունը՝ հարգելով հանգուցյալ ամուսնու ընտանիքին.
«Ձեզանից ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեր ընտանիքում փակ դռների ետևում։ Ցավոք, դուք լսեցիք միայն մեկ կողմին և շտապեցիք եզրակացություններ անել»։
Նա ընդգծել է, որ մնացել է միայնակ երկու երեխաների հետ, և իրեն ժամանակ է հարկավոր վիշտը հաղթահարելու համար
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
