Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը

TRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ Փաշինյան

Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։

Փաշինյանը հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին՝ ընդգծելով, որ համաժողովի անցկացումը տրամաբանական է  Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատման հուշագիրն այս տարվա մայիսին ստորագրելուց հետո. «Նման գործընկերություն հաստատելուց հետո կառավարությունների համար առաջնային հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչպես այդ քաղաքական կամքը, որն արտահայտվում է ընդունված փաստաթղթերով կամ փաստաթղթով, դարձնել իրականություն։ Եվ այս խնդիրը լուծելու ամենաարդյունավետ ճանապարհը քաղաքական այն բովանդակությունը, որը քննարկվում է կառավարությունների միջև, առօրյա կյանքի մաս դարձնելն է։ Եվ ահա նման համաժողովները հենց այդ նպատակին են ծառայում՝ կառավարությունների կողմից  բացված տարածքը լցնել իրական կյանքով»։

Անդրադառնալով  տնտեսությանը, գործարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։ Այդ համատեքստում, երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ  համաժողովի քննարկումների ընթացքում արծարծված մտքերը կթևակոխեն զարգացման հաջորդ փուլ և կդառնան կոնկրետ պայմանավորվածություններ։

«Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը և մեր տարածաշրջանը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության և սրանից բխող զարգացումների հետ։ Մենք հիմա ամենօրյա ռեժիմով աշխատում ենք TRIPP նախագծի իրագործման մեկնարկը գետնի վրա տալու ուղղությամբ, որը միանշանակ և աներկբա ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու: Արդեն իսկ այդպիսին է, որովհետև այսօր իսկ մենք զգում ենք Հայաստանի շուրջ ներդրումային գրավչության որոշակի ակտիվություն, և պարզ է, որ այդ նախագիծն իր հերթին բերելու է նոր նախագծեր, և ներդրումային գրավիտացիան Հայաստանի և մեր տարածաշրջանի ուժեղանալու է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում, TRIPP նախագծի զարգացումներին զուգահեռ, սպասվում է  Հայաստան-Թուրքիա սահմանի բացում, համապատասխանաբար նաև Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության բացում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային կապի հաստատմանը,  հյուսիս-հարավ ճանապարհային նախագծի իրագործմանը,  երկաթուղուն զուգահեռ արևելք-արևմուտք նույն ուղղությամբ ճանապարհների բացմանը.  «Ինչ նկարագրում եմ այն է, ինչ ճշգրտորեն ՀՀ Կառավարությունը հաստատել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Այս բոլոր կոմունիկացիաներին զուգահեռ, իհարկե, այսօր արդեն դիտարկվում և քննարկվում են հնարավորությունները նավթամուղի, գազամուղի կառուցման, նաև էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ կոնկրետ քննարկումներ ենք ունենում»։

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այս ամենը նշանակում է, որ Հայաստանը և Միացյալ Թագավորությունը տրանսպորտային առումով ավելի են մոտենում իրար և  ճիշտ պահն է քննարկելու, թե ինչ հնարավորություններ կան, որոնք կարող են օգտագործվել։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ ցանկացած տնտեսական զարգացում իր հետ բերում է նոր տնտեսական զարգացում։ «Առավել հաջող են այն երկրները, որոնց տնտեսական աճը շարունակական է և հետևողական։ Նախորդ հինգ տարիներին պլանավորել էինք ՀՀ-ում միջինում 7% տնտեսական աճ ապահովել և փաստորեն ապահովել ենք միջինում 7.9%. տնտեսական աճ։ Այսինքն՝ ամեն 7.9% -ն արդեն իսկ ավելացել է նախորդ տարվա 7.9% -ի վրա։ Ընդհանուր առմամբ, 2025 թ. ՀՀ  համախառն ներքին արդյունքը 2018 թ․–ի համեմատ աճել է շուրջ 53% -ով՝ նկատի ունենալով նաև ՔՈՎԻԴ-ի համընդհանուր անկումային տարին։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորել ենք միջինում տարեկան 6% տնտեսական աճ ապահովել։ Եվ նաև ռազմավարական մի շարք ուղղություններ ունենք։ Այդ ռազմավարական ուղղություններից մեկի մասին ասացի՝  տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, բայց նաև ուզում եմ ուշադրություն հրավիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա։ Մասնավորապես՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում պլանավորում ենք վերականգնվող էներգետիկայի տեմպը ոչ միայն պահել, այլ  վերականգնվող էներգետիկան ինստիտուցիոնալ առումով ավելի հուսալի դարձնել մեր տնտեսության և պետության համար»,-ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ»–ը Հայաստանի Հանրապետության մասին Կառավարության ռազմավարական պատկերացումն է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության  համատեքստում ընդգծել է դեպի ՀՀ զբոսաշրջիկների հոսքերի աճի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ահռելի զարգացումներ են արձանագրվել նաև  արհեստական բանականության ոլորտում։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը հույս է հայտնել, որ համաժողովի արդյունքները   առաջիկայում  կարձանագրվեն տնտեսության ոլորտում և կստեղծեն այդ հաջողություններով  ուրախանալու հնարավորություններ։

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կազմակերպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը (OABCA)՝ ՀՀ Կառավարության, «Enterprise Armenia»-ի և Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ համագործակցությամբ։ Համաժողովը մեկ հարթակում միավորել է շուրջ 2,000 մասնակցի՝ ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական և զարգացման կառույցների, բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության, առաջատար ընկերությունների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների։ Համաժողովի ընթացքում քննարկվել են  կապիտալի հասանելիությունը, ներդրումների ներգրավումը և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանում ներդրումների և միջազգային ֆինանսավորման գործնական մեխանիզմներին։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված