Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտը Թուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվել Կիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմից Համացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել Մինասյան «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան Գերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der Spiegel Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին Կիև Ըստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔ

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Եվրամիության երկրներում գազի գնի աճը տարեսկզբից ի վեր կազմել է 140%, սակայն Եվրոպական հանձնաժողովը մտադիր է մինչև 2027 թվականի վերջը լիովին հրաժարվել Ռուսաստանից գազի գնումներից, ինչպես նաև ցանկանում է միավորել ու իր վերահսկողության տակ վերցնել ԵՄ գազի ներմուծման գործընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա ելույթի տեսանյութը տարածել է Եվրահանձնաժողովը։

«Փետրվարից ԵՄ-ում գազի գինն աճել է 140%-ով»,- ընդգծել է նա։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն 2026 թվականի սկզբից գազի ներմուծման համար վճարել է 100 միլիարդ եվրոյով ավելի, քան 2025 թվականին, ընդ որում՝ չներկրելով «ոչ մի մոլեկուլով ավելի», քան նախկինում։

Նա կոչ է արել ավելացնել ներդրումները կանաչ և ատոմային էներգիայի արտադրության բնագավառում և կրճատել Ռուսաստանից գազի գնումները։ Պաշտոնյայի խոսքով՝ նախքան Ուկրաինայի դեմ պատերազմի ծավալումը Ռուսաստանից գազի ներկրման ծավալը 45% էր, իսկ այժմ այն կրճատվել է մինչև 12%։

 

«ԵՄ-ն այն զրոյի կհասցնի մինչև հաջորդ տարվա վերջը»,- խոստացել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

 

Ֆոն դեր Լայենը նաև հանդես է եկել ԵՄ երկրների կողմից գազի գնումների բոլոր գործառնությունները Եվրոպական հանձնաժողովին կամ Հանձնաժողովի վերահսկողության ներքո գործող եվրոպական միասնական օպերատորին փոխանցելու օգտին։

 

«Մենք պետք է միավորենք գազի պահանջարկը և լիազորենք մեկ շուկայական օպերատորի զբաղվելու բոլոր ընդհանուր գնումներով», – ասել է ֆոն դեր Լայենը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտըԹուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվելԿիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմիցՀամացանցում տարածվող լուսանկարը ֆեյք է․ ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են․ Միքայել ՄինասյանՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսերՈր հրաժարական տամ, ձեզ ոչ մի լավ բան չի սպասվում. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանըՓաշինյանը սկսեց «իշմարներ» շաղ տալ ընդդիմադիր պատգամավորի հորդորից հետո«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ ՄելիքյանԳերմանական հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են նաեւ Ադրբեջանին տեղեկատվություն վաճառելու մեջ. Der SpiegelՆիկոլ Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԱռաջին անգամ ՆԱՏՕ-ի բոլոր 32 երկրների ռազմական ներկայացուցիչներ ժամանեցին ԿիևԸստ սպիրիտների, Տրոյայի ձին սարսափելի նեղացել է իրանցիներից․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուբեն Մխիթարյանը մտավ պատմության մեջ․ ԶԱՐՄԱՆՔՇաքի մտած ադրբեջանցին իր պատժի առնվազն մի մասը կրելու է Հայաստանում, ի՞նչն ա խնդիրը․ Նիկոլ ՓաշինյանԱռավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված