ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄ
Բուդվայում ընթանում է ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Հայ կաշվե ձեռնոցի մարտիկները հաղթանակներ են գրանցել, ընդ որում նաև թուրք մրցակցի հանդեպ։ 52 կգ քաշային կաշվե ձեռնոցի մարզուհի ԿԱՐԻՆԵ Դալլաքյանը, շատ վստահ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ։ Հաղթանակով են մեկնարկել նաև 46 կգ քաշային ԼԵՎՈՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ, 57 կգ ՄԵՆՈՒԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԸ, 63 կգ ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, 50 կգ ԼԻԱՆԱ ՇԱՀԻՆՅԱՆ։ Ավելի վաղ Եվրոպական ստուգատեսում հաղթանակով էին մեկնարկել նաև 66 կգ ՌՈՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և 75 կգ ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։ Վերջինս, Սլովակիան ներկայացնող մրցակցին հաղթել է բացարձակ առավելությամբ, մենամարտի առաջին իսկ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

