Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարել
Ուկրաինացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր անունը, տեղեկացրել է, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր (ՀՕՊ)։ Այն արտադրում է թուրքական առաջատար «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ուկրաինայում այդ համակարգերն օգտագործվում են ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների դեմ պայքարելու համար:
Վերոհիշյալ պաշտոնյան նշել է, որ մատակարարված այս համակարգի օգտագործման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծելի են։ Նա նաև այտնել է, որ Կիևը հետաքրքրված է նոր համակարգերով։
Նշվում է, որ Ուկրաինան համագործակցում է թուրքական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների հետ՝ մարտական պայմաններում համակարգերը փորձարկելու ու ստացված արդյունքները գնահատելու համար։
Ermenihaber
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

