Ամերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ)
ՄիջազգայինԱմերիկացի զինվորները չփորձեցին օգնել, անգամ տեղներից չշարժվեցին, երբ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի կինը, նորածին երեխային գրկած, գրեթե ընկնում էր Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայում՝ ուղղաթիռից դուրս գալիս։
Զինվորականները կանգնած են «զգաստ» վիճակում, եւ երեւի մտածում են, որ տեղներից շարժվելը կարող է վերածվել ռազմական պարտականությունները չկատարելու մեղադրանքի: Իսկ փոխնախագահի կնոջ եւ երեխայի մասին թող «ախրանան» մտածի, դրա համար նրանք են փող ստանում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝