Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում «Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից» «Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով

«Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից հետո իշխանական խմբակցությունում քննարկումների նոր փուլ է սկսվել, որի թիրախում հայտնվել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները։

Ինչպես հայտնի է, երեկ Ազգային ժողովում մոտ մեկ ժամ շարունակ լարված իրավիճակ էր։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, սուր արտահայտություններ, տեղի ունեցան քաշքշուկներ ու հրմշտոցներ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը երկար ժամանակ չէր կարողանում խորհրդարանի աշխատանքը վերադարձնել բնականոն հուն։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական խմբակցությունում երեկ քննարկվել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վարքագիծը։ Նրանք, ըստ ՔՊ-ի, ավելի շատ՝ անվտանգության աշխատակիցների կամ «ախրանիկների» նման են իրենց պահել, քան՝ օգնականների։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական կողմում քննարկվում է նաև Ազգային ժողովի տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության հարցը։

Այսինքն՝ իշխանությունը ցանկանում է ոչ միայն պատգամավորների հայտարարությունների հիման վրա գնահատել տեղի ունեցածը, այլև տեսագրությունների միջոցով վերականգնել միջադեպի ամբողջ ընթացքը, ու քննարկումը հասել է անգամ հնարավոր իրավական գործընթացների թեմային։

Ուշագրավ է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում դժգոհություն կա նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ խորհրդարանում ձևավորված բավական մեծ աշխատակազմի հետ կապված։

Խոսքը ոչ միայն խմբակցության պաշտոնական աշխատակիցների մասին է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներից գրեթե յուրաքանչյուրն իր ֆինանսական միջոցների հաշվին, հասարակական հիմունքներով, խորհրդարան աշխատանքի է ներգրավել մի քանի օգնականների, փորձագետների և այլ մասնագետների։

Արդյունքում՝ պատգամավորների թվով համեմատաբար փոքր խմբակցությունը ԱԺ-ում փաստացի ներկայացված է բավական մեծ թվով անձանց միջոցով։

Այս հանգամանքը երեկվա միջադեպի ֆոնին իշխանական կողմի համար նոր խնդիր է դարձել։

Իսկ հիմնական պրոբլեմը, այն է՝ ով սադրեց ծեծկռտուքը ՔՊ-ից, ով շարունակեց և ով հայհոյեց և ագրեսիա դրսևորեց, իշխանականները հպանցիկ են քննարկել: Տպավորություն է, թե ՔՊ-ում ողջունում են ընդդիմախոսների ծեծը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/73588 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում«Պասպորտ սեղանը» դարձել է «Ճռտոյի դուքյան»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները«Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող «ներսի սպիտակեղենը փռեն» ԱԺ ամբիոնից»«Ժողովուրդ». Ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում«Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներովՀավատաք, թե՝ ոչ, բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շուտով կավարտվի. ԹրամփԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին.

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված