Կիևը լիովին հոսանքազրկված է, նույնիսկ Ռադան է զրկված էլեկտրաէներգիայից (Տեսանյութ)
ՄիջազգայինԿիևը լիովին հոսանքազրկված է, նույնիսկ Ռադան է զրկված էլեկտրաէներգիայից։
Այսօր ռուսական բանակը զանգվածային հարձակում է սկսել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ ենթակայանների վրա։ Մայրաքաղաքը զանգվածային անջատում է ապրում։
Մետրոյի բոլոր երեք գծերը, տրամվայները և տրոլեյբուսները փակ են։ Մետրոյի կայարանները զրկված են էլեկտրաէներգիայից, շարժասանդուղքները չեն աշխատում։
Երրորդ օրն անընդմեջ Կիևը արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ է իրականացնում սահմանված գրաֆիկից դուրս։ Քաղաքի էլեկտրացանցում լարումը շարունակում է նվազել։
Եթե էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները շարունակվեն, մայրաքաղաքի էլեկտրամատակարարման իրավիճակը կարող է ավելի վատթարանալ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
