Արթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբան
Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք՝ «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեսբուքյան էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե: Դանիելյանը գործը կապել էր Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների և իր նախկին հայտարարությունների տարածման հետ՝ պնդելով, որ իր նկատմամբ քրեական վարույթը Բաքվից տրված հանձնարարականի հետևանք է։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Աթուր Դանիելյանը ձերբակալվում է` դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ ( խուլիգանություն)` ՖԲ գրառման համար:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
