Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը»․ Մելիքյան

Ներքաղաքական
«Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքը հերթական «կարմիր գիծն է», որը ռեժիմը հատում է՝ քաղաքական հետապնդումների համատեքստում։
 
Այսպես, մինչ օրս ես չեմ արձանագրել խուլիգանության հոդվածով քրեական հետապնդում՝ տեքստային գրառման համար։ Եղել են դեպքեր, երբ տեքստային գրառման համար անձը ենթարկվել է քրեական հետապնդման, բայց այն որակվել է այլ հոդվածով, օրինակ՝ բռնության կոչ կամ արդարացում, ատելության խոսք, դատավորի մասին արատավորող տեղեկությունների հրապարակում և այլն։ Եղել են դեպքեր, երբ քննադատական խոսքը որակվել է խուլիգանություն, բայց դա եղել է տեսանյութի, այլ ոչ թե տեքստային գրառման տեսքով։
 
Արթուր Դանիելյանի գործում, ըստ նրա փաստաբանի՝ Տիգրան Աթանեսյանի, խուլիգանության հոդվածը դրվել է հենց տեքստի համար։ Կարճ ասած՝ «Ժողովրդավարության բաստիոնը» գրավում է քաղաքական ազատության հերթական «բնագիծը», - գրել է փաստաբան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ