Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին
ՄիջազգայինՊակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչները Սաուդյան Արաբիայի ռազմական արշավի շրջանակներում ավիահարվածներ են սկսել հուսիթական ուժերի (Անսարուլլահ) դիրքերին, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Պակիստանի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի։
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Պակիստանի ռազմաօդային ուժերը տեղակայվում են հրթիռային դիրքերի և անօդաչու թռչող սարքերի արձակման վայրերի ոչնչացման համար։ Եմենի ներսում ցամաքային զորքերի ներգրավվածությունը բացառվել է, սակայն Սաուդյան Արաբիայում արդեն տեղակայված է մոտ 8000 պակիստանցի զինվոր։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝