Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան
Ալմա Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում։
Ինչպես հայտնում է Թուրքմենստան գործուղված ԱՊԱ-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքմենբաշի քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում։
Նա նշել է, որ 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Փաշինյանի խոսքով՝ կանոնակարգն առաջին երկկողմ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթն է, որը ստորագրվել է անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև։
Փաստաթղթով ամրագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք կառաջնորդվեն Ալմա Աթայի հռչակագրով», — նշել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկն է, կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի տեքստում։
Նրա խոսքով՝ Ալմա Աթայի հռչակագիրը հիշատակվում է համաձայնագրի նախաբանում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
