2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին
ՄիջազգայինՈւզբեկստանը ԱՊՀ-ի հաջորդ նախագահող երկիրը կդառնա 2027 թվականից սկսած, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։«Այսօր որոշում է ընդունվել, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից ԱՊՀ-ում նախագահության էստաֆետը փոխանցվի Ուզբեկստանին։ Կցանկանայի Շավքաթ Միրոմոնի Միրզիյոևին հաջողություններ մաղթել այս կարևոր առաքելության գործում», – ասել է Պուտինը ԱՊՀ երկրների առաջնորդների՝ նեղ կազմով հանդիպման ժամանակ։
Նա Ուզբեկստանի նախագահին հավաստիացրել է, որ «ուզբեկ բարեկամները կարող են ամեն տեսակի աջակցություն ակնկալել Ռուսաստանի կողմից»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

