ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան «Ուժեղներն» ԱԺ-ում հայտնվել են անօգնական վիճակում Ուկրաինական պատվիրակությունը վաղաժամկետ դադարեցնելով բանակցությունները, լքեցին ԱՄՆ-ն Մեդվեդեւը նշմարել է, որ Հայաստանը նոր Ուկրաինա դառնալու ճանապարհին է Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թրամփ. Ուկրաինայում պատերազմի կարգավորումը ընթանում է «գլխապտույտ արագությամբ» Իրանը ցանկանում է միանալ ԱՊՀ-ին Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել

Մենք խոսում ենք միևնույն մշակութային լեզվով

Մշակութային

Օգոստոսի վերջին օրերին Երևանի Մոսկովյան մշակութային-գործարար «Մոսկվայի տուն» կենտրոնում (МКДЦ – Московский культурно-деловой центр «Дом Москвы» в Ереване) տեղի ունեցավ «Կինոյի գիշեր» համառուսական միջոցառումը, որը կազմակերպել էին «Ռոսկինո» ԲԲԸ-ն, Ռուսական կինոյի հիմնադրամը՝ ՌԴ մշակույթի նախարարության, ՌԴ արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ: Նախագիծը, որը զուգադիպեց Ռուսական կինոյի օրվան, արդեն անցկացվում է տասնմեկերորդ անգամ և ավանդաբար միավորում է տարբեր սերունդների հանդիսատեսների ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի վաթսունից ավել երկրներում:

Ինչպես կինոցուցադրման բացման արարողության ժամանակ ընդգծեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Ելենա Միան, հայ հանդիսատեսը շարունակում է անփոփոխ հետաքրքրություն ցուցաբերել ռուսական կինեմատոգրաֆի հանդեպ։ «Մենք միասին ստեղծում ենք հրաշալի նախագծեր։ Հայաստանում ավանդաբար ջերմորեն են դիմավորում մեր կինոցուցադրություններին։ Այստեղ ճանաչում են, սիրում են և սպասում են ռուսական պրեմիերաներին»,– նշեց նա իր ողջույնի խոսքում՝ միաժամանակ հիշեցնելով այս տարի Երևանում անցկացված ռուսական կինոյին նվիրված տարբեր միջոցառումները։ Երկու օրվա ընթացքում հանդիսատեսը անվճար դիտեց մի քանի կինոնկար՝ «Լադոգայի հրեշտակները» պատմական ժապավենը, ընտանեկան «Բուրատինո» և «Չեբուրաշկա-2» ֆիլմերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադի պաշարումը սկսվելու օրից 85-րդ տարվա նախօրեին կինոցուցադրությունը բացվեց Ալեքսանդր Կոտտի «Լադոգայի հրեշտակները» պատմական դրամայով: Հայտնի ռուս ռեժիսորի 2026 թվականին նկարահանած ֆիլմը պատմում է առագաստավոր սառցասահնակի (բուեր) սպորտսմեն նավաստիների հերոսական սխրանքների մասին 1941 թվականի նոյեմբերին, երբ Լենինգրադը հայտնվել էր պաշարման օղակի մեջ: Ֆաշիստական ​​պաշարման առաջին ձմեռը հատկապես դաժան էր: Հենց այդ ժամանակ առագաստանավային սպորտի երիտասարդ վարպետների մի խումբ ստացավ մի պատասխանատու առաջադրանք՝ իրենց առագաստավոր սառցասահնակներով զինամթերք տեղափոխել Ֆինլանդական ծոցի չպնդացած սառույցի վրայով այն շրջաններից մեկի տարածք, որտեղ տեղակայված էր զենիթահար մարտկոց՝ քաղաքի վրա գերմանական ​​օդային հարձակումները հետ մղելու համար: Առաքելության կատարման ընթացքում սպորտսմենները անսպասելիորեն իմացան մի մանկատան գոյության մասին, որտեղից չէին հասցրել տարհանել որբերին: Թիմը որոշում է ծոցի բարակ սառույցի վրայով դուրս բերել անպաշտպան երեխաներին՝ ցամաք տարհանելու համար:

«Լադոգայի հրեշտակները» ժապավենը բացեց Մոսկովյան 48-րդ միջազգային կինոփառատոնը այս տարվա ապրիլին: Ինչպես այն ժամանակ գրեց մամուլը, ֆիլմը դիտվում է մի շնչով, արցունքներն աչքերին: Ֆիլմը անտարբեր չի թողնում ոչ մեկին, քանի որ այն ցույց է տալիս, որ Հայրենական մեծ պատերազմում կռվել են և՛ երեխաները, և՛ մարզիկները, և՛ կանայք՝ հաճախ ի վնաս իրենց անձնական կյանքի՝ հանուն ինչ-որ ավելի մեծ ու կարևոր բանի: «Երեխաները իրենց օգնության հասած սպորտսմեն նավաստիների հետ դառնում են կադրում ամենակարևոր մարդիկ: Հենց նրանք են կինոնկարը է՛լ ավելի սրտառուչ դարձնում»,– ցուցադրությունից հետո միաձայն նշեցին հայ հանդիսատեսները՝ միաժամանակ ընդգծելով, որ այս թեման Հայաստանին նույնպես շատ մոտ է, և շատ հայ ընտանիքներ կարող են պատմել այս պատմության շարունակությունը: Չէ՞ որ պաշարված Լենինգրադից Հայաստան էին տարհանվել մանկապարտեզների մոտ 200 սաներ, որոնցից 120-ին իրենց ընտանիքներում ընդունեցին բարձրլեռնային Սանահին գյուղի բնակիչները: Պատերազմից հետո լենինգրադցի երեխաների մեծ մասը մնաց ապրելու Հայաստանում: Այսօր այնտեղ ապրում է պաշարման ենթարկված 16 մարդ: 2015 թվականին Երևանում բացվեց պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը: Ինչպես նշեց Սանկտ Պետերբուրգի այն ժամանակվա նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի նվիրաբերած հուշարձանը երախտագիտության հատուկ նշան է հայերին այն հոգատարության համար, որով նրանք շրջապատեցին Լենինգրադի պաշարումից հրաշքով փրկված և իրենց ապաստանը Հայաստանում գտած երեխաներին:

Միաժամանակ Երևանում շարունակվեց տարբեր ժանրերի կինոնկարների ցուցադրությունը։ Ոչ պակաս հաջողությամբ ցուցադրվեցին հեքիաթային ֆիլմերը՝ Իգոր Վոլոշինի «Բուրատինո»-ն և Դմիտրի Դյաչենկոյի «Չեբուրաշկա-2»-ը։ Բայց եթե Պապա Կառլոյից Երևան փախած փայտե տղան տեղի հանդիսատեսին ջերմություն, ուրախություն և նոր տպավորություններ հաղորդեց, ապա Չեբուրաշկան, որին այստեղ առանձնակի անհամբերությամբ էին սպասում, ընտանեկան դիտումների իսկական հիթ դարձավ։ Առաջին անգամ հայ հանդիսատեսն այն դիտեց 2023 թվականի գարնանը, երբ Երևանում անցկացվում էին Ռուսական կինոյի օրերը։ Առանց համակարգչային նյարդայնացնող հնարքների նկարահանված ֆիլմը շատ հեռու է ավագ սերնդի մանկության նոստալգիկ հիշողություններից։ Սրտագին ու շատ ջերմ ֆիլմը գերել էր այն ժամանակ հայ հանդիսատեսին իր անմիջականությամբ ու բարությամբ, ինչի համար տեղի վիրտուալ հասարակությունը այս ֆիլմն անվանել է «տարվա ամենալավ ֆիլմը և լավագույն ընտանեկան կատակերգությունը»։ Ի դեպ, այս տարի էլ հույզերը պակաս չէին, ինչի վկայությունն էր հանդիսատեսի՝ հաջորդ օրը այն դարձյալ ցուցադրելու խնդրանքը։

«Կինոյի գիշեր»-ը Երևանում, որին ներկա էին Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պարզապես լավ կինոյի սիրահարներ, անցավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Ինչպես նշեցին միջոցառման կազմակերպիչները, ռուսական կինոյի գլխավոր արժեքն այն է, որ այն շատ հասկանալի է, շատ հարազատ հայ բարեկամներին, հանդիսատեսներին, քանի որ մենք խոսում ենք միևնույն մշակութային լեզվով, ունենք ընդհանուր մշակութային արժեքներ ու ավանդույթներ: Մշակութային դիվանագիտությունը և հումանիտար համագործակցությունը շարունակվում են ցանկացած եղանակին՝ անկախ լուսամուտից դուրս քաղաքական մթնոլորտից: «Կինոյի միջոցով մենք փորձում ենք փոխանցել մեր երկրի մշակութային ծածկագիրը (կոդը), իսկ նպատակն է հայ գործընկերների հետ նախագծեր իրականացնելու ցանկությունը»,– ընդգծեցին զրուցակիցները:

Զրույցը վարեց Նատալյա Օհանովան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ