Ադամյանը Բաքվում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
ՍպորտԲաքվում շարունակվում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը։
Ռուսաստանը ներկայացնող Արմեն Ադամյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում իր հին ու համառ ախոյաններից էր՝ աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող Զելիմ Կոցոևը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ վերջինս արդեն 8 տարի չի կարողանում առավելության հասնել Արման Ադամյանի նկատմամբ։ Ինչպես ասում են՝ տան պատերն էլ չօգնեցին։
Նշվում է, որ այս գոտեմարտից հետո Կոցոևն ավարտեց մրցելույթներն ընթացիկ ստուգատեսում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ